Ո՞վ է ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի Հրամանատար Տեղակալ-Զօրավար Լիովա Մնացականեանը
Լիովա Հենրիխի Մնացականեան ծնած է 14 Սեպտեմբեր 1965-ին։
1989-ին, աւարտած է Երեւանի Քարլ Մարքսի անուան բազմարհեստից հիմնարկը։
10 Հոկտեմբեր 1992-ին, նշանակուած է Կեդրոնական պաշտպանական շրջանի առաջին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ։
Յունիս 1993-ին, նոյն զօրամասի հրետանային զօրաբաժինի հրամանատար, Նոյեմբերին՝ պաշտպանութեան շտապի հրետանիի պետ։
Ապրիլ 1994-ին՝ 62-րդ հրետանային գունդի հրամանատար։
Սեպտեմբեր 2000-էն սկսեալ ղեկավարած է 8-րդ յատուկ հրետանային գունդը, իսկ Հոկտեմբեր 2001-էն՝ 18-րդ հրաձգային զօրամասը։ 2004-2005 թուականներուն ուսանած է Ռուսիոյ Զինեալ ուժերու գերագոյն շտապի ռազմական ակադեմիային մէջ։
Հոկտեմբեր 2005-ին, նշանակուած է պաշտպանութեան բանակի հրամանատարի տեղակալ։
Մայիս 2007-ին, նշանակուած է պաշտպանութեան բանակի շտապի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։
Հոկտեմբեր 2012-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահի հրամանագրով ազատ արձակուած է պաշտպանութեան բանակի շտապի պետ-հրամանատարի առաջին տեղակալի պաշտօնէն։ Հայաստանի հանրապետութեան նախագահի 11 Հոկտեմբեր 2012-ի հրամանագրով նշանակուած է Հայաստանի հանրապետութեան զինեալ ուժերու գլխաւոր շտապի պետի տեղակալ։
2013-ին, անոր շնորհուած է հազարապետ-զօրավարի զինուորական կոչում։
3 Սեպտեմբեր 2014-ին, անոր շնորհուած է տեղակալ-զօրավարի զինուորական կոչում։
Պարգեւատրուած է Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան »Մարտական խաչ« առաջին եւ Հայաստանի հանրապետութեան »Մարտական խաչ« 2-րդ աստիճանի շքանշաններով, »Վարդան Մամիկոնեան« շքանշանով, պետական ու գերատեսչական շքանշաններով եւ մետալներով։
Ամուսնացած է, ունի 3 որդի։