Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը դարձեալ Արցախի մասին է


Բեմադրիչ Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը»  ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսած են։ 

Ջիւան Աւետիսեան նախորդ տարի Գաննի 67-րդ ֆիլմի փառատօնին ներկայացուցած էր արցախյան ազատամարտի մասին պատմող, հայ-լիտվիական համատեղ արտադրութեան «Թևանիկ» ֆիլմը, ինչպես նաև իր նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը:

«Վերջին բնակիչը» ֆիլմի դեպքերը տեղի կ՚ունենան 1988-1989 թուականներուն: Ժապաւէնի կիզակէտը դարձեալ Արցախն է: Դէպքերը կ՚ընթանան Արցախի գիւղերէն մէկուն մէջ: Այն մի մարդու մասին պատմող դրամատիկ պատմություն է: Կը ներկայացուին 1988-1989 թուականի դէպքերը` Սումկայիթի ողբերգութեան զուգահեռ: Ժապաւէի բեմագրութեան հեղինակներն են Ծովինար Խաչատրեանը և Մասիս Բաղդասարեանը: Երաժշտութեան հեղինակոն է Սերժ Թանգեան։

ֆիլմի գլխաւոր հերոսուհիի դերակատար Սանտրա Դաուկշայտէ Պետրուլենէն Յունիսի սկիզբը ժամանեց Հայաստան եւ ծանօթացաւ ֆիլմի գլխաւոր հերոսի` Աբգարի դերակատար Ալեքսանդր Խաչատրեանի հետ: Ժապաւէնին մէջ անոնք հայր և աղջիկ են: Կերպարի հավաստիության նպատակով խորհրդակցություններ եղան մեր աջակիցներից հոգեբույժ Հարություն Դավթյանի հետ: Դերասանները բեմադրիչ Ջիւանի հետ միասին եղան նաև Արցախ, ֆիլմի մթնոլորտին և նկարահանման տեղերուն ծանօթանալու համար: 

 

 


Leave a Comment

You must be logged in to post a comment.