ՀՅԴ-ն՝ Արցախի երկրորդ քաղաքական ուժը


Մայիս 4-ին տեղի ունեցաւ ՀՅ Դաշնակցութեան Արցախի Կեդրոնական Կոմիտէի (ԿԿ) նիստը, որու ընթացքին քննարկուեցաւ 2015 թուականի Մայիս 3-ին կայացած Արցախի Ազգային Ժողովի (ԱԺ) ընտրութիւններու արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց.

 1. ԼՂՀ 6-րդ գումարման  ԱԺ  ընտրութիւնները պէտք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարութեան սկզբունքների արմատաւորման եւ պետականութեան կայացման գործում : Դրա վառ ապացոյցը ընտրութիւններին մասնակցած 7  կուսակցութիւններից 5-ի նուազագոյն շեմի յաղթահարումն է:

 2. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր երախտիքն է յայտնում շուրջ 13.000 այն քաղաքացիներին, ովքեր վստահելով ՀՅ Դաշնակցութեանը՝ քոէարկեցին «Խաղաղութիւն, արդարութիւն, աշխատանք» կարգախօսի օգտին:

 3. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համոզուած է, որ երկրի կառավարման քաղաքական պատասխանատուութիւնն իր վրայ կը վերցնի  մեծամասնութեան քուէն ստացած քաղաքական ուժը: 

 4. Ընտրութիւնների արդիւնքներից ելնելով՝ ԿԿ-ն փաստում է, որ  ՀՅԴ-ն ԼՂՀ բնակչութեան կողմից  համամասնական ընտրակարգով շուրջ 20 տոկոսի քուէն ստանալով  եւ  ունենալով  3 մեծամասնական կարգով ընտրուած պատգամաւորներ՝ աւելի մեծ կազմով է ներկայանալու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ՝  դառնալով խորհրդարանում գործող 2-րդ քաղաքական ուժը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.