Թեհրանի Մէջ Հայ Ըմբիշները Մետալի Չկրցան Տիրանալ
1233
0
Նախորդ շաբաթավերջին Իրանի մայրաքաղաք Թեհրանի մէջ աւարտեցաւ ըմբշամարտի միջազգային մրցաշարք մը, որ տեղի կ՛ունենար 35-րդ անգամ ըլլալով:
Հայաստանի 11 ըմբիշներէն ամէնէն լաւ արդիւնքները ձեռք ձգեցին Նարեկ Սիրունեան (65 քկ) եւ Իշխան Պօղոսեան (70 քկ), որոնք մօտ էին պրոնզ մետալի տիրանալու, սակայն պարտութիւններ կրելով գրաւեցին 5-րդ դիրքը:
Վնասուածքի պատճառով Իրան չկրցաւ մեկնիլ Միհրան Ջափուրեան (57 քկ):
Այսպիսով, հայ ըմբիշները Իրանէն վերադարձան ձեռնունայն` առանց մետալի մը տիրանալու:
Իրան հանդիսացաւ առաջին` ապահովելով 79 կէտ: Իրանի յաջորդեցին Վրաստան (47), Հնդկաստան (21), Ուքրանիա (17), Ազրպէյճան (14) եւ Հայաստան (13):