Ճատրակ. Միջազգային Դասաւորման Մէջ Հայրենի Վարպետներուն Գրաւած Դիրքերը
- (0)
Ճատրակի միջազգային ֆետերասիոնին կողմէ (ՖԻՏԷ) հրապարակուած 2015 տարուան առաջին դասաւորման մէջ, հայրենի վարպետներուն մէջ ամէնէն բարձր դիրքը կը գրաւէ Լեւոն Արոնեան, որ իր տրամադրութեան տակ ունենալով 2797 կէտ, կը գրաւէ 6-րդ դիրքը:
Ստորեւ` 2015-ի առաջին դասաւորումը. (փակագիծերուն մէջ` ճատրակի վարպետներուն ծննդեան թուականը).
| ՏՂԱՔ | ԿԷՏ |
| 1.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա, 1990) | 2862 |
| 2.- Ֆապիանօ Քարուանա (Իտալիա, 1992) | 2820 |
| 3.- Ալեքսանտր Կրիսչուք (Ռուսիա, 1983) | 2810 |
| 4.- Վեսելին Թոփալով (Պուլկարիա, 1975) | 2800 |
| 5.- Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան, 1969) | 2797 |
| 6.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 1982) | 2797 |
| 69.- Հրանդ Մելքումեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 1989) | 2673 |
| 78.- Գաբրիէլ Սարգսեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 1983) | 2668 |
| 86.- Սերկէյ Մովսիսեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 1978) | 2663 |
| 89.- Վլատիմիր Յակոբեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 1971) | 2660 |
| ԱՂՋԻԿՆԵՐ | |
| 1.- Ժուտիթ Փոլկար (Հունգարիա, 1976) | 2675 |
| 2.- Եիֆան Հու (Չինաստան, 1994) | 2673 |
| 3.- Հումփի Քոներու (Հնդկաստան, 1987) | 2581 |
| 19.- Էլինա Դանիէլեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 1978) | 2488 |
| 41.- Լիլիթ Մկրտչեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 1982) | 2449 |