Մարաղայի Ու Մարգուշաւանի Սեւ Ապրիլը

\n

\n

ԵՐԵՒԱՆ, «Փան Արմինիըն».– Ըստ տարբեր տուեալներու, Մարաղայի մէջ սպաննուած է 53-100 անձ, պատանդ վերցուած է 60 հոգի, որոնց մէջ 9 երեխայ եւ 29 կին: Պատանդներէն 30ը հետագային սպաննուեցան ատրպէյճանական գերութեան մէջ: Երկու շաբաթ ետք գիւղը երկրորդ գրոհի թիրախ դարձաւ, իսկ բնակիչները, որոնք վերադարձած էին հողին յանձնելու իրենց մերձաւորները, ատրպէյճանական բանակի վայրագութիւններու նոր զոհը դարձան:
\n 10 Ապրիլ 1992 թուականի վաղ առաւօտեան գիւղը հրետանիներու ռմբակոծման թիրախ դարձաւ, իսկ կէսօրուան մօտ ռմբակոծումը սաստկացաւ, ատրպէյճանական զինուած կազմաւորումներու ստորաբաժանումները շարժեցան գիւղին ուղղութեամբ: Տեղւոյն ինքնապաշտպանական ջոկատի անդամները զգուշացուցին բնակիչները, որ պիտի չկարենան պահպանել գիւղէն մօտ 2 քմ. հեռաւորութեան վրայ գտնուող դիրքերը: Ըստ ականատեսի վկայութիւններու, բնակիչներուն մեծ մասը ու աշխարհազօրայինները հեռացան գիւղէն, բայց մէկ մասը՝ հիմնականին մէջ տարեցներն ու հաշմանդամները, պահուըտեցան նկուղներուն ու գետնափոր ապաստարաններուն մէջ: Յաջորդ օրը գիւղ վերադառնալով՝ հայերը յայտնաբերեցին մօտ 40-50 դիակ, որոնց մէկ մասը գլխատուած էր, անդամահատուած, հրկիզուած կամ խոշտանգումներու հետքեր կը կրէր:
\n 2013 թուականին հրապարակուած գրող Բակուր Կարապետեանի «Մարգուշաւան-Մարաղա» գիրքին մէջ հեղինակը կը գրէ. «Չգիտես ինչու քաղաքակիրթ աշխարհն անտեսեց արիւնալի կոտորածն այդ գիւղում, փոխարէնը տուրք է տալիս ադրբեջանցիների լաց ու կոծին Խոջալուի իրադարձութիւնների դէպքում»: 22 տարի ետք քաղաքակիրթ աշխարհը նոյնքան անտարբեր մնաց Քեսապի հայութեան հարցին առնչութեամբ, իսկ աւելի կանուխ, գրեթէ 100 տարի առաջ՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներուն ալ: Ուստի՝ զարմանալի չէ:
\n Բակուր Կարապետեան այս կոտորածներէն փրկուածներուն ու կամաւորականներուն վկայութիւնները մէջբերելով՝ կը գրէ. «80ամեայ Փառանձեմը գլուխը հանեց տան ետեւից, որ տեսնի, թէ ինչ է կատարւում փողոցում: Պատի ետեւում ադրբեջանցի զինուոր էր կանգնած, նա հրացանի փողը մօտեցրեց նրա ճակատին ու կրակեց»:
\n «Զինուած ադրբեջանցիները շրջում էին Մարաղայի բակերով ու կոտորում բոլորին անխտիր: Թաքցնելու համար բարբարոսութեան հետքերը, նրանք այրում էին դիերը: Թամար Գրիգորեանը պառկած էր անկողնում, ներխուժեցին թուրքերն ու վերջ: Զոհուեցին հիմնականում նրանք, ովքեր իրենց բակերում գետնափոր ապաստաններ էին փորել եւ չէին լսել զգուշացումները՝ ելէք, հեռացէք: Մարաղայի իրադարձութիւնները վերապրածների ցուցմունքները վերցուած են The Human Rights Committee c/o Centre for Human Rights, United Nations Office at Geneva ուղղուած դիմումներից», կը գրէ Կարապետեան։
\n Ղազարեան Ժենեա, 1935ի ծնունդ, պատանդ վերցուած է Ապրիլի 10ին։ Ան կը պատմէ. «Մտան իմ տուն ու կրակեցին ոտքիս ինքնաձիգից: Խփեցին հրացանով ու ես վայր ընկայ: Յետոյ ինձ նետեցին մեքենայի մէջ, ուր թալանուած գոյքն էին հաւաքում: Ինձանից բացի մեքենայում էին իմ տեգրը՝ Ղազարեան Եուրան ու նրա կինը՝ Ղազարեան Անուշը մեզ բանտում շան պէս էին պահում: Թոյլ չէին տալիս կանգնել, խօսել: Մենք շղթայակապ էինք, քայլում էինք չորեքթաթ, մեզ չէին կերակրում: Որոշ ժամանակ անց սպանեցին Սվետա Մովսիսեանին ու նրա մսով էին կերակրում նրա ցնորուած ու արդէն մարդկային կերպարանքը կորցրած ամուսնուն՝ Ռազմիկ Մովսիսեանին, յետոյ սպանեցին նաեւ նրան»:
\n Սարգսեան Լենա, 1932ի ծնունդ, պատանդ տարուած 10 Ապրիլին. «Առաւօտեան երկու պայուսակով դուրս եկայ տնից… մտայ հարեւանների բակը, որտեղ ինձ բռնեցին երկու ադրբեջանցի զինուորներ… խլեցին պայուսակները, կրակեցին, ոտքից վիրաւորեցին: Գիւղի մօտակայքում արդէն ամբոխ էր հաւաքուել Միր Բաշիրից, նրանք եկել էին թալանի ուշքի եմ եկել Բարդայի միլիցիայում, ամբողջութեամբ արիւնլուայ»:
\n Պօղոսեան Սվետլանա. «Ես թաքնուեցի հորում, իսկ երեկոյեան փախայ Մատաղիս գիւղը, յետոյ նորից վերադարձայ Մարաղա, որտեղ ամէն ինչ հրկիզուած էր: Մի կնոջ այնպէս էին մորթել ու այրել, որ ես միայն հագուստից հասկացայ, որ դա Վարեան է: Նրա ամուսնուն սպաննել էին նրանից քիչ հեռու, սպանել էին նրա դստերն ու վերջինիս սկեսրոջը, իսկ երկու թոռներին պատանդ էին վերցրել… Ես փնտռում էի աղջկաս, յետոյ իմացայ, որ նրան՝ Պօղոսեան Կարինէին երկու երեխաների՝ 2ամեայ Նարեկի ու նորածին Լէոլեայի հետ, պատանդ են վերցրել իմ միւս աղջկան՝ Զարինէին նոյնպէս երկու երեխաների հետ, մէկը չորս տարեկան, միւսը՝ վեց, պատանդ են վերցրել»:
\n Նուշիկ Աղաջանեան. «Ադրբեջանցիներն այդ օրը Մարաղայում շատ անմեղ մարդկանց սպաննեցին՝ ծերերի, կանանց ու երեխաների, այդ թւում նաեւ 70 տարեկան Ռոզա Բարսեղեանին, 70ամեայ Ժոռա Ստեփանեանին, կտրեցին Բորիկի կոկորդը սղոցով, կացնով անդամահատեցին Էդիկ Նադալեանին, Զառային, սպաննեցին Փառանձեմ, Էվալդ, Սերժիկ, Բագրատ, Վարդանուշ, Վանեա Մարութեաններին, նրա կնոջը՝ Ռայային, Ալեոշա Յովսէփեանի վրայ բենզին լցրեցին ու վառեցին»:
\n Լարիսա Բադալեան. «Ապրիլի 10ին ես կարտոֆիլի դաշտում էի: Իմանալով յարձակման մասին՝ գնացի գիւղ: Մարաղան այրւում էր: Մօտեցանք քեռուս տանը: 50ամեայ քեռիս սպաննուած էր: Հարեւան 100ամեայ Անոյշ տատիկի տունն արեան մէջ էր: Յատակին կանանց ու ծերունիների դիակներն էին բաց աչքերով է: Լարիսան պատանդ էր ադրբեջանցիների մօտ 1992 թուականի Ապրիլի 10ից մինչեւ Դեկտեմբերի 2ը, այդ օրերի մասին նա հետագայում պատմել է. «Կանանց բանտախցից հերթով էին դուրս բերում, հետ էին բերում կիսամերկ ու արիւնլուայ՝ Զոյային, Մաշոյին, Թամարին: Մէկ ժամից դուռը բացուեց, խուժեցին զինուած զինուորներ ու սկսեցին կանանց վրայից պոկել հագուստի մնացորդներն ու բռնաբարել: Երեք օրից մեզ տեղափոխեցին Կուբաթլիի բանտը, որտեղ ես տեսայ հոգեկան հիւանդութիւն ունեցող իմ որդուն՝ Ապրեսին: Նրա մի աչքը չկար, գլուխն ուռած էր: Յատակին մի երիտասարդ հայ էր Մարտակերտից, ծեծից կիսամեռ վիճակում որդիս հովիւ էր աշխատում, իսկ ես տան գործեր էի անում: Քնում էինք բարակում, ուտում էինք կերակուրների մնացորդները: Տղայիս յաճախ ծեծում էին իմ աչքի առաջ: Մի անգամ մի ադրբեջանցու գիւղ բերեցին, ու մեզ ուզում էին մորթել նրա գերեզմանին»:
\n Ելենա Բարսեղեան. «70ամեայ հարեւանուհուս՝ Վարդանուշի հետ թաքնուել էինք նկուղում: Ազերիները մութ նկուղի շեմից կրակում էին դէպի ներս, վիրաւորեցին ինձ ու Վարդանուշին: Մենք բղաւեցինք: Ազերիները մտան, յայտնաբերեցին մեզ, ու ինքնաձիգերով խփելով դուրս քշեցին նկուղից: Բակում Վարդանուշը, որն արնաքամ էր լինում, անգիտակից ընկաւ: Անկիւնից այդ պահին տանկ յայտնուեց ու անցաւ նրա մարմնի վրայով: Նրանից միայն մարմնի, արեան ու հողի խառնուրդ մնաց»։
\n Վկայութիւններ, որոնցմէ ետք բառերը անզօր ու անիմաստ կը թուին ըլլալ։

\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.