Հայկական Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկն ու Փարիզի Հրէական Ողջակիզման յուշահամալիր-թանգարանը պիտի համագործակցին


 

Մարտի 4-ին, Փարիզի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութլան 100-ամեակի ձեռնարկներու համակարգող պետական յանձնաժողովի քարտուղար, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեանի հանդիպումը Փարիզի  Հրէական Ողջակիզման (Holocaust) յուշահամալիր-թանգարանի (Memorial de la Shoah) տնօրէն Ժաք Ֆրէչի հետ: 

Հանդիպման ընթացքին Հայկ Դեմոյեան և Ժաք Ֆրէչ քննարկեցին երկու հաստատութիւններու միջև համատեղ հետազօտութիւններու, կրթական ծրագրերու և տեղեկատուութեան փոխանակման ոլորտներուն մէջ համագործակցութեան և ժխտողականութեան դէմ պայքարին ուղղուած համատեղ ծրագրերու մշակման հարցեր: 

Հայոց Ցեղասպանութեան և Հրէական Ողջակիզման մասին Հայաստանի և Ֆրանսայի մէջ համատեղ ցուցահանդէսներ կազմակերպելու առնչութեամբ երկու կողմերը պայմանաւորուեցան։

 Հանդիպման աւարտին, երկու կողմերը համաձայնեցան ստորագրել երկու հաստատութիւններուն միջև համագործակցութեան յուշագիր:


Leave a Comment

You must be logged in to post a comment.