Այսօր Հերոս Հրամանատար Կարօտ Մկրտչեանի ծննդեան 50-ամեակն է


Կարօտ Մկրտչեան ծնած է 1964 թուականի փետրոուար 19-ին Սուրիոյ մէջ: Հայրենադարձ ընտանիքին հետ փոքր տարիքին հաստատուած է Հայաստան։ 1989-ին աւարտած է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1990-ին մասնակցած է Տաւուշի և Նոյեմբերեանի շրջաններու ինքնապաշտպանութեան, 1990-1991` ԼՂՀ Շահումեանի շրջանի ինքնապաշտպանութեան կազմակերպման, իսկ «Օղակ՚» 1 գործողութեան ժամանակ որպէս Հ. Յ. Դ. ջոկատի հրամանատար, համագործակցելով Սիմոն Աչիկէօզեանի գլխաւորած «ՙԱրաբո՚» ջոկատի հետ, Մարտունաշէնի պաշտպանութեան մարտերուն հերոսաբար կռուած է խորհրդային զօրքերու և ատրպէյճանական բանակին դէմ։

 

Իր գլխաւորած ջոկատը մասնակցած է Փառուխի, Մալիբէյլիի և այլ բնակավայրերու (Ասկերանի շրջան, ԼՂՀ) ազատագրման կռիւներուն: 1992-ի Ապրիլ-Յունիս ամիսներուն ԼՂՀ Շահումեանի շրջանի Բուզլուխ գիւղի ինքնապաշտպանական ուժերու հրամանատարն էր: 1992-ի Յունիս 13-ին խորհրդային զօրքերու և ատրպէյճանականբանակին դէմ մղուած անհաւասար և արիւնահեղ կռուի ընթացքին անյայտ կորած է: Պարգևատրուած է ՀՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով: Իր անունը կը կրէ Պռոշեանի մշակոյթի տունը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.