Ժողովուրդն է որոշելու՝ ինչ ճանապարհով կը գնայ Հայաստանը. Արթուր Խաչատրեան

ՀՅ Դաշնակցութեան համամասնական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող, թիւ 2 ընտրատարածքում ՀՅԴ վարկանիշային թեկնածու առաջադրուած Արթուր Խաչատրեանը կոչով դիմել է իր ընտրողներին.

«Սիրելի՛ արաբկիրցիներ, աջափնեակցիներ, դաւթաշենցիներ

Առանց աւելորդ դիւանագիտութեան ու կեղծ համեստութեան կոչ եմ անում ձեզ գալիք խորհրդարանական ընտրութիւններին քուէարկել իմ օգտին։

Վարկանիշային թեկնածու եմ առաջադրուած Երևանի թիվ 2 ընտրատարածքում։ ՀՅԴ համամասնական համապետական ցուցակի 3֊րդ համարն եմ։

Դաշնակցութեան քուէաթերթիկի 6֊րդ համարն եմ։

Եղել եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար, Շիրակի մարզպետ, ՀՀ գիւղատնտեսութեան նախարար։

Իմ աշխատանքային ամբողջ գործունէութեան ընթացքում անմնացորդ նուիրուել եմ աշխատանքին, ներդրել եմ իմ գիտելիքն ու փորձառութիւնը, արձանագրել եմ էական յաջողութիւններ։

Պահանջկոտ եմ եղել իմ բոլոր գործընկերների հանդէպ, բայց առաւել պահանջկոտ եմ եղել իմ նկատմամբ։ Իմ անուան հետ որևէ կոռուպցիոն կամ սկանդալային միջադեպ կապուած չէ։

Հայաստանը կանգնած է յետյեղափոխական ճամբաբաժանի առաջ։ Անցեալի էջը փակուած է։ Այսօր մենք կերտում ենք մեր վաղուայ օրը։ Ո՞ր ճանապարհով կը գնայ Հայաստանը, ու՞ր կհասնի հայ ժողովուրդը, կախուած է մեզանից։ Մենք հաւատարիմ ենք հողին ու հային։

Մենք պայքարում ենք յանուն ազատ մարդու, համերաշխ հասարակութեան և պատասխանատու պետութեան, սոցիալական արդարութեան, Արցախի անվտանգութեան ու Հայաստանի հետ վերամիաւորման, յանուն մեր կորցրած իրաւունքների վերականգնման։

Դեկտեմբերի 9֊ին մենք քուէարկելու ենք մեր խղճի թելադրանքով։ Քուէարկելով իմ օգտին՝ խորհրդարանում կ՚ունենաք պատգամաւոր, ով ունի միտք, կամք և ուժ լուծելու մեր առջև ծառացած խնդիրները։

Մարդու անցած ճանապարհն է կանխատեսում նրա հետագայ գործողութիւնները և լաւագոյնս բնութագրում նրան։

Կարելի է գեղեցիկ խօսել, բարձր գոռալ, սակայն ես ձեզ կոչ եմ անում գնահատել մարդու անցած ճանապարհը, այլ ոչ թէ խոստումները։

Սիրով`

ձեր ԱԺ պատգամաւորի թեկնածու (թիւ երկու ընտրատարածք` Աջափնեակ, Դաւթաշէն, Արաբկիր)

Արթուր Խաչատրեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Քուէաթերթիկ N 3

Հաւատարիմ Հողին ու Հային»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.