«1928Թ․ «ԽՍՀՄ ԱՏԼԱՍՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՄՕՏ 1500 ՔԱՌԱԿՈՒՍԻ ԿՄ-ՈՎ ԱՒԵԼԻ ԷՐ, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԻՆԸ՝ ԳՐԵԹԷ ՆՈՅՆՔԱՆՈՎ ՊԱԿԱՍ». ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ
1266
0
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրում է.
«Հետաքրքրական է, որ 1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» (Атлас Союза Советских Социалистических Республик, картоиздательствo НКВД РСФСР, Москва, Изд. ЦИК СССР, 1928) Հայաստանի տարածքը մօտ 1500 քառակուսի կիլոմետրով աւելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթէ նոյնքանով պակաս, քան Խորհրդային Միութեան փլուզման ժամանակաշրջանում։
Այսինքն, միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մօտաւորապէս ներկայիս Վայոց Ձորի մարզի հետ համեմատելի տարածք։
Ի դէպ, ուշագրաւ է նաեւ, որ քարտէզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաեւ Երասխաւանի հատուածում։