Տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կազմակերպական կառոյցի շրջանային ժողովը

Երեւանում կայացել է ՀՅԴ Արցախի կազմակերպական կառոյցի 28-րդ շրջանային ժողովը։ Ժողովը մէկ անգամ եւս հաստատել է, որ ՀՅԴ-ն բոլոր միջոցներով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեանը եւ ինքնորոշման իրաւունքի վերականգնմանը։

ՀՅԴ-ն բոլոր հարթակներում շարունակելու է ներկայացնել Արցախի հիմնահարցի էութիւնն ու արցախցիների՝ հայրենիք հաւաքական վերադարձի անժամանցելի իրաւունքը։ Շարունակելու է իր համագործակցութիւնը Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ քաղաքական ու հասարակական բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց օրակարգում են պահում վերոյիշեալ հարցերը։

Ժողովը իր աշխատանքների աւարտին ընտրել է Կեդրոնական կոմիտէի 7 հոգանոց կազմ։

Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ է ընտրուել Արա Պուլուզեանը։

ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէ
31.03.2024 թ.

Comments are closed.