Տարածք՝ խաղաղութեան դիմաց, կարգավիճակի դիմաց սկզբունքներն անընդունելի են. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը ֆեյսպուք իր էջին վրայ հետեւեալ գրառումը կատրած է.

«Խորհրդարանի ղեկավարի պաշտօնում իմ գործունէութեան ընթացքում չի եղել մի դէպք, երբ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում երբևէ Արցախի իշխանութիւնների հետ խօսեն պարտադրանքի լեզուով: Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթիւրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետւում 2020թ. Արցախում սպասուող ընտրութիւնների ֆոնին:

Ինչ վերաբերում է 2016թ. Յուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպէս դրա մասնակից՝ կը ցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի:

Թէ ինչ է քննարկուել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից յետոյ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերլալ թէ՛ պաշտօնական Երևանի, և թէ՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն աւելի են կոշտացել:

Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղութեան դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են:

Դաւադրութեան տեսութիւն զարգացնելու փոխարէն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.