Ոստիկանների շատ գործողութիւններ յանցագործութիւններ են․ Արծուիկ Մինասեան

Ոստիկանների գործողութիւնները առանձին դրուագներում յանացագործութիւններ են և միանշանակ պատասխանատուութիւն են կրելու․ Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը։

«Ընդ որում, ոչ միայն բռնութեան գործադրման կոնկրետ փաստերով հաստատուած, այլ նաև անձին առողջական ծանր վնասուածքներ պատճառելու փաստերով հաստատուած։ Այդ անձինք պատասխանատուութիւն են կրելու միանշանակ՝ անկախ նրանից երբ է պատասխանատուութիւնը վրայ հասնելու։ Ինչպէս որոշ փնթի պատգամաւորներ փորձում են շնորհակալութիւն յայտնել և ասել՝ տարեք սահման, այ դրանց պէտք է տանել սահման և առաջին դիրքերում կանգնեցնել, որպէսզի թուրքին ու Ադրբեջանցուն նման բան անեն»,-ասաց Արծուիկ Մինասեանը։

Այս իշխանութիւնը խոստանում էր երջանկութիւն, բայց բերել է դժբախտութիւն, խոստանում էին Արցախի պաշտպանութիւն, բայց բերել է Արցախի զգալի հատուածի կորուստ, խոստանում էր սահմանների պաշտպանութիւն, բայց իրենց օրոք Հայաստանի սահմանները այսչափ անպաշտպան չեն եղել։

«Հայաստանի սահմանների ծաւալը այնքան է ընդլայնուել, որ Հանրապետութեան գրեթէ ամէն երրորդ բնակավայր դարձել է սահմանային։ Այսպիսի իշխանութիւնը ինչպէս կարող է անվտանգ ապագայ ապահովել, իրենց պատկերացրած ապագան թուրք-ադրբեջանական տանդեմին ստրկանալու, սեփական բանակ չունենալու ապագան է»,- ասաց Մինասեանը։

 

Մանրամասները՝ տեսանիւթում․

https://youtu.be/x5cs2a3vx6A

Leave a Comment

You must be logged in to post a comment.