Ոչ մի երաշխիք չկայ, որ Ատրպէյճանը պայմանագրի ստորագրման յաջորդ օրը չի յարձակուի Հայաստանի վրայ
Այդ առաջարկներում մենք, իդէմս Ատրպէյճանի, չենք տեսել կողմ, որ ուզում է խաղաղութիւն, մենք տեսել ենք կողմ, որ ուզում է վաւերացուած փաստաթղթով ամրապնդել իր ձեռքբերումները: Այս մասին, այսօր՝ Յունուարի 10-ին, ԱԺ-ումլրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴանդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, ովիրերեք գործընկերների հետ վերջերս ծանօթացել է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան պայմանագրի շուրջ կողմերի առաջարկներին:
«Եթէ ինձհարցնեն՝ լաւ, կա՞յ գոնէ միբան, որՀայաստանն այդտեղ ձեռք է բերում, ես շատպատասխանատու կերպով կարող եմ ասել, որ իմտեսած առաջարկներում եսչեմկարող առանձնացնել միկէտ, որով Հայաստանը գրանցում է ձեռքբերում:
Երբ Հիքմէթ Հաճեւն ասում է, որԱտրպէյճանից Նախիջեւան գնացող բեռնատարները պէտք է չստուգուեն, դա ձեռքբերո՞ւմ է, թէչէ: Շատլաւէ, որճանապարհները բացւում եւգործում է այնռեժիմը, որը գործում է ՀՀմնացած ճանապարհների վրայ, բայց մենք այդ տարբերա՞կն ենք ունենալու: Ես այդպիսի ազդակ չեմստացել», ասաց նա:
Վարդանեանը նախյիշեցրեց, որ Հայաստանը երբեք Ատրպէյճանի հետ պատերազմի մէջ չիեղել, ապա շարունակեց. «Գլխաւոր խնդիրները չեն լուծուել: Կարո՞ղ էարդեօք արդար խաղաղութեան պայմանագիր կնքուել մի երկրի հետ, որիտարածքում են գտնւում թշնամական զօրքերը, որի հայղեկավարները Պաքուի բանտում են: Այսխնդիրները սկզբից չպէ՞տք է հասցէագրուեն ու լուծուեն թէկուզ նախապայման ատրպէյճանական զօրքերը չպէ՞տք էդուրս գան մերտարածքից, որ մենք կարողանանք խօսել իրաւահաւասար պայմանաւորուածութիւնների մասին», ասաց նա:
Քրիստինէ Վարդանեանի խօսքով, որեւէ երաշխիք, որՀայաստանը իր 29,800 քքմտարածքը ամրագրում է, իրենք չեն տեսել. «Փաստաթղթերում նման երաշխիք չկայ:
Յաջորդը, այսպայմանագիրը, որ մերհանրութեանը վաճառում ենորպէս ցեմենտ բետոնով երաշխաւորուած խաղաղութեան պայմանագիր, որեւէ երաշխիք չունի: Մենք որեւէ ձեւով երաշխաւորուած չենք, որպայմանագրի ստորագրման յաջորդ օրը էլիԱտրպէյճանը չի յարձակուի:
Իշխանութիւնն ինքն է խոստովանում, որ 200 քքմտարածք Ատրպէյճանը բռնագրաւած է. հիմա սրանք ուժի սպառնալիքով, զէնքը գլխին դրած բանակցութիւննե՞ր են, թէոչ: Ուրեմն պէտք էդավերացուի, որ աւելի փոխընդունելի մթնոլորտում լինեն բանակցութիւնները»:
Հայաստանի նորանկախ պատմութեան ամենաթոյլ կէտում Հայաստանին ստիպում ենստորագրել ամենակարեւոր փաստաթղթերից մէկը, դրահամար էլ Ատրպէյճանը ցանկանում էբանակցել առանց միջնորդների. նշեց Քրիստինէ Վարդանեանը:
«Պէտք չէդիւանագիտական գուրու լինես հասկանալու համար, որ եթէթոյլ ես, քեզպէտք են միջնորդներ, դաշնակիցներ եւաջակիցներ, որպէսզի դիրքերդ ամրապնդես: Իսկայսօր ամբողջ բանակցային օրակարգում Ատրպէյճանի թելադրանքն է: Բանակցում ենք առանց միջնորդների, դաԱտրպէյճանն է ուզում, բանակցում ենքԱտրպէյճանի պայմաններով, երբզօրքերը մեր տարածքում են: Անգամ հումանիտար հարցերը չեն հասցէագրում: Հասել ենքայնտեղ, որ հերոսութիւն ու աննախադէպ յաջողութիւն էներկայացւում գերիների վերադարձը 3 տարի անց: Մինչդեռ եթէ խօսում ես խաղաղութեան մասին, այդհարցերը պէտք էլուծուած լինէին որպէս բարի կամքի դրսեւորում», ասաց նա:
Comments are closed.