Յիշում ենք եւ շարունակում պայքարը
- (0)

Այս տարի եւս մէկ անգամ Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կ՚ունենան մի մթնոլորտում, որը յղի է հայկական ամբողջութեան գոյատեւման սպառնալիքներով:
Արցախը ազգաբնակչութիւնից ռազմական ճանապարհով դատարկելուց մէկ տարի անց՝ հիմնովին իրականացուած էթնիկ զտումների գործողութիւնից յետոյ, ադրբեջանական բռնապետութիւնը շարունակում է դամոկլեան սրի նման կախուած մնալ հայկական պետութեան գոյութեան վրայ:
Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ ծրագրուած եւ իրականացուղ այս գործողութիւնները փանթուրքիստական նախագծերի վերածննդի մաս են կազմում: Դրանք այն նոյն նախագծերն, որոնք 1915 թուականին հանգեցրին մեկուկէս միլիոն հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների սպանութիւնը։
Հարիւր տասը տարի անց ադրբեջանական բռնապետութիւնը եւ թուրքական պետութիւնը, հեռու լինելով այս աննկարագրելի ոճրագործութիւնը ճանաչելուց եւ դատապարտելուց, շարունակում են ժառանգութիւն ստացած այդ քաղաքականութիւնը՝ պետական մակարդակով նպաստելով ժխտողականութեանը եւ Հայաստանի ժողովրդավար Հանրապետութեան նկատմամբ թշնամական ու վտանգավոր վերաբերմունքի ամրապնդմանը:
Այս իրավիճակը, որն աւելի բարբարոսական է, քան քաղաքակիրթ, ոչ միայն վրդովմունք է Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, սպառնալիք Հայաստանի գոյութեան իրաւունքին, այլ նաեւ մարտահրաւէր է մեր հումանիստական եւ ժողովրդավարական արժէքների համակարգին։
Ի յիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան զոհերի, ի պաշտպանութիւն հայ ազգի դեռեւս վտանգուած իրաւունքների, Արցախից փախստականների վերադարձի իրաւունքի, պատանդների ազատ արձակման, յանուն արդարութեան եւ մարդկային արժանապատուութեան, CCAF-ը կոչ է անում վերապրածների բոլոր ժառանգներին, Հայաստանի բարեկամներին եւ Ֆրանսայի ազգային մեծամասնութեանը՝ մասնակցել Փարիզում 2025թ. ապրիլի 24-ին կազմակերպուած միջոցառումներին:
Ծրագիր՝
10:45. Արարողութիւն Փարիզի քաղաքապետարանում, Լոբաու 3 rue, Փարիզի 4-րդ թաղամաս (Տեղերը ամրագրելու համար գրէք ccaf24avril@gmail.com էլ. հասցէին):
Ժամը 15.00. Սուրբ Պատարագ՝ ի յիշատակ ցեղասպանութեան նահատակների, Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ տաճարում, Ժան Գուժոն 15 rue, Փարիզի 8-րդ թաղամաս:
Ժամը 18.00. Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչման ազգային արարողութիւն, Esplanade d’Arménie / Place du Canada, Փարիզի 8-րդ թաղամաս՝ Ֆրանսայի Հանրապետութեան վարչապետի ներկայութեամբ։
Մուրատ Փափազեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ