Յիշողութեան ուժը՝ Սեւակ Ասրեանի լուսանկարներում

Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անուան պետական դրամատիկական թատրոնի շէնքում կայացել է Սեւակ Ասրեանի լուսանկարների ցուցահանդէսը: «Յիշողութեան ուժ»-ը խորագրով ցուցահանդէսին ներկայացուած են լուսանկարչի՝ Արցախի բռնագրաւուած տարածքներից 44 լուսանկարներ: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

«Նկարներն արուել են 2018-2019թթ., բայց կան լուսանկարներ, որոնք արուել են պատերազմից անմիջապէս առաջ, եւ կեանքում չէի պատկերացնի, որ դրանք կարող են այդքան կարեւոր դառնալ»,- նշել է Սեւակը:

Ցուցահանդէսը կազմակերպուել է «ՌէԱրմենիա» հարթակի կողմից: «Յիշողութեան ուժը» նախագիծն իր մէջ ներառում է ոչ միայն լուսանկարների ցուցադրութիւն, այլ նաեւ 1000 օրինակ ալբոմների տպագրութիւն, որում կան այդ տարածքների մասին տեղեկութիւններ, քարտէսներ: Ալբոմների եւ պաստառների վաճառքից գոյացած հասոյթն ուղղուելու է Մարտունու շրջանի Հաղորտի գիւղի շուրջօրեայ ջրամատակարարման հարցի լուծմանը: Դրամահաւաքը դեռ շարունակւում է:

Ցուցահանդէսը գործելու է մինչեւ նոյեմբերի 15-ը:

Սեւակ Ասրեանի հետ «Ապառաժ»-ի հարցազրոյցին կարող էք ծանօթանալ այս յղումով:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.