«Յաջորդ «կայարանը» Ազատամուտ եւ Կայան գիւղերն են, յետոյ՝ Տիգրանաշէնը, յետոյ Ապրիլ 24-ը աշխատանքային օր դարձնելը…»

Քաղաքագէտ Էդգար Էլբակեանը ֆէյսպուքեան իր էջում գրում է. «Ամէն յաջորդ հողատուութեան ժամանակ տէ-ֆակտօ թուրքական իշխանութիւնները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թէ՝ «էս էլ ու վերջ»։ Վերջ չկայ։

Վերջն այն է, երբ Երեւանում կը մնայ նոյնքան հայ, որքան Ստեփանակերտում, իսկ Էջմիածնի Մայր տաճարն էլ կը յայտնուի Շուշուայ Կանաչ ժամի վիճակում։

Յաջորդ «կայարանը» Ազատամուտ եւ Կայան գիւղերն են, յետոյ՝ Տիգրանաշէնը, յետոյ Ջիլիզա գիւղի վարչական տարածքները, յետոյ Ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, յետոյ թուրքերի բնակեցումը Հայաստանում եւ այդպէս շարունակ։

Սա քաղաքական խնդիր է եւ կոչւում է Հայաստանի գրաւում Թուրքիայի կողմից։ Այս քաղաքական խնդիրը որպէս «ապիկար իշխանութեան» խնդիր սահմանողները ոչ մի լուծում էլ չեն կարող իրականացնել, որովհետեւ չեն էլ հասկանում, թէ ինչ են լուծում»։

Comments are closed.