Մհեր Սահակեանը իր ողջ գործունէութեան ընթացքում դրսեւորել է արժանապատիւ հայի կեցուածք, որը կոտրել հնարաւոր չէ

Այսօր առաւօտեան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովի փակ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր, Պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանեանի սադրիչ եւ անհաւասարակշիռ պահուածքի հետեւանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Սահակեանի եւ Վլադիմիր Վարդանեանի միջեւ։

Միջադէպից րոպէներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանութեան աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամաւոր Մհեր Սահակեանին։ Այս պահին պատգամաւոր Մհեր Սահակեանը գտնւում է Երեւան քաղաքի ոստիկանական բաժիններից մէկում եւ հարցաքննւում է։

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակեանը իր ողջ գործունէութեան ընթացքում դրսեւորել է արժանապատիւ հայի կեցուածք, որը կոտրել հնարաւոր չէ։

Դէպքի առնչութեամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրութեան ուշադրութիւնը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։

Հետագայ զարգացումների մասին կը տեղեկացնենք լրացուցիչ։

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Comments are closed.