«Մարդու Իրաւունքները Չեն Կարող Ընտրական Լինել. 23 Ռազմագերիներ Գտնւում Են Ադրբեջանում». Աննա Գրիգորեան
- (0)

Հայաստանի Ազգային ժողովին մէջ, «Եւրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12րդ լիագումար նիստին արտասանած իր խօսքին մէջ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեան շեշտեց, որ իրական խաղաղութեան համար առանց նախապայմաններու պէտք է ազատ արձակուին հայ բանտարկեալները եւ քաղաքացիները։
«23 ռազմագերիներ հիմա գտնւում են Ադրբեջանում, կտտանքների են ենթարկւում, եւ այդ ամէնը ոչ միայն խախտում է մարդասիրական իրաւունքը, այլ նաեւ ցանկացած հեռանկար խաղաղութեան համար», ըսաւ Գրիգորեան, որ նաեւ խօսեցաւ Արցախի մէջ մշակութային ցեղասպանութեան մասին, ինչպէս նաեւ արցախցիներուն վերադարձի իրաւունքին մասին:
«Մարդու իրաւունքները չեն կարող ընտրական լինել: Ես հիմա նստած եմ Ուկրաինայի պատուիրակութեան կողքին, եւ չէի էլ պատկերացնի` նրանք կ՛ընդունէին ցանկացած խաղաղութեան պայմանաւորուածութիւն, որը կը բացառէր իրենց հայրենակիցների վերադարձը», ըսաւ Գրիգորեան։