Ձևաւորուել է Արցախի երիտասրդական խորհուրդը
Մայիսի 25-ին իր անդրանիկ նիստը գումարեց «Արցախի երիտասրդական խորհուրդը»:
«Արցախի երիտասրդական խորհուրդ»-ը ձևաւորուել է «Արցախի երիտասարդական համաժողով»-ի արդիւնքում:
Խորհրդին անդամակցող Արցախում գործող 34 Հասարակական Կազմակերպութիւններ, երիտասարդական միութիւններ ու կրթական հաստատութիւնների ուսանողական խորհուրդներ այսօր կեանքի կոչեցին խորհրդի գործադիր կոմիտէ՝ բաղկացած եօթ կազմակերպութիւնների ներկայացուցիչներից,որը պէտք է հետամուտ լինի խորհրդի որոշումների կատարմանը:
Խորհրդի անդրանիկ նիստում օրակարգային հարց դարձաւ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի վերադասաւորման վերաբերեալ վերջերս յայտնի դարձած գաղտնի փաստաթուղթն ու դրանում պարունակուող այն սպառնալիքները, որոնք վտանգում են ՀՀ և ԱՀ տարածքային ամբողջականութիւնն ու ազգային անվտանգութիւնը:
Հարցի վերաբերեալ քննարկումների արդիւնքում խորհուրդը որոշում կայացրեց. «Յանձնարարել խորհրդի գործադիր կոմիտէին՝ դիմել Արցախի իշխանութիւններին և պատասխանատու պաշտօնեաներին՝ վերոնշեալ փաստաթղթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հրապարակաւ յայտնելու համար»:
Մասնակիցները իրենց մտահոգութիւնն յայտնեցին առ այն, որ մինչ օրս Արցախի իշխանութիւնները այս հարցի կապակցութեամբ որևէ պաշտօնական յայտարարությամբ հանդէս չեն եկել, որն ուղղակի վտանգի տակ է դնում Արցախի Հանրապետութեան ապագան ու ճակատագիրը:
Նշենք, որ ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան նախաձեռնութեամբ եւ ջանքերով է, որ այս համագործակցութեան ձեւաչափը կեանքի կոչուեց։