ՀՕՄ-ի միջոցով Արցախ հասցուած նուիրատուութիւնը յատկացուել է տեղահանուած ու նահատակ հերոսների ընտանիքներին

Պատերազմի հետեւանքով տեղահանուած եւ սոցիալական ծանր վիճակում գտնուող արցախցիների կողքին են կանգնել մի շարք բարերարներ, որոնց ճիշդ ժամանակին արուած օժանդակութիւնը զգալիօրէն թեթեւացրել է նրանց կենցաղային հոգսերը։ Պատերազմից անմիջապէս յետոյ «Ալիւմթեք» ընկերութիւնը Արցախին է նուիրել 100 հատ մահճակալ՝ իրենց ներքնակներով եւ 50 հատ պահարաններով։ «Ալիւմթեք» ընկերութեան գլխաւոր բաժնետէրը իրանահայ բարերար Վահէ Ահարոնեանն է:

ՀՕՄ-ի միջոցով Արցախ հասցուած նւիրատուութիւնը յատկացուել է տեղահանուած բազմազաւակ, նահատակ հերոսների ընտանիքներին, ովքեր պետական ծրագրով նոր տուն են ստացել։ Նոր տներում գոյքը լրացնելու կարիք կար, եւ Արցախի Հանրապետութեան բնակարանային հարցերի կոմիտէի ու ՀՕՄ-ին ուղղուած դիմումների հիման վրայ բազմաթիւ տեղահանուած բազմազաւակ ընտանիքների ու նահատակ հերոսների երեխաներ քնում են յարմարաւէտ մահճակալներում։

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ու ծրագրից օգտուած ընտանիքների անունից շնորհակալութիւն ենք յայտնում բարերարներին ու բոլոր աջակիցներին, ովքեր այս դժուար ժամանակներում կանգնում են տուժած ընտանիքների կողքին։

Արցախի Հայ օգնութեան միութիւն

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.