ՀՅԴ պատուիրարկութիւնը Փանամայում մասնակցում է Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միութեան ընդհանուր ժողովին

Փանամայում Յունիսի 22-25 տեղի կ’ունենայ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միութեան (ԸԵՄՄ / International Union of Socialist Youth) ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ Երիտասարդականի անդամ Յասմիկ Բուրուշեանը եւ ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը:

ԸԵՄՄ ընդհանուր ժողովը միութեան բարձրագոյն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մէկ անգամ, եւ որտեղ հաշուետուութիւն է ներկայացւում նախագահութեան կողմից, ընտրւում նոր նախագահութիւն եւ ճշդւում միջազգային միութեան եւ իր անդամ կազմակերպութիւնների յառաջիկայ անելիքներն ու ծրագրերը: Ժողովի օրակարգում ընդգրկուել է նաեւ Արցախեան հիմնախնդիրը՝ մասնաւորապէս Արցախի շարունակուող շրջափակումը:

Ընդհանուր ժողովին Յունիսի 26-30 կը յաջորդի ԸԵՄՄ-ի ամառային քաղաքական ճամբարը (IUSY Festival), որտեղ կը լինեն տարբեր ձեւաչափերով քննարկումներ, աշխատանքային խմբակներ եւ առիթ կը ստեղծուի իւրաքանչիւր պատուիրարկութեանը ներկայացնել իր կազմակերպութիւնն ու երկիրը:

Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի (Սոցիալիստական Ինտերնացիոնալ) ուղեկից երիտասարդական կազմակերպութիւնն է, որին անդամակցում են աւելի քան 163 կազմակերպութիւններ՝ աշխարհի շուրջ 110 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրաւ անդամ է։

Comments are closed.