ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Յայտարարութիւն
810
0
Սեպտեմբերի 17-ին նախատեսուող Երեւանի աւագանու ընտրութիւնները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրաւէրների եւ սպառնալիքների պայմաններում:
Այս հանգամանքներով պայմանաւորուած` ի սկզբանէ ՀՅԴ մօտեցումը եղել է այն, որ ընդդիմութիւնը Երեւանի աւագանու ընտրութիւններին պէտք է մասնակցի մէկ միասնական ցանկով:
Քանի որ նախընթաց շրջանում այս ձեւաչափը հնարաւոր չեղաւ կեանքի կոչել, ՀՅ Դաշնակցութիւնը նպատակայարմար չի գտնում Երեւանի աւագանու ընտրութիւններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:
Առաջադրումներից եւ գրանցուած թեկնածուների ծրագրերի հրապարակումից յետոյ հանդէս կը գանք յաւելեալ յայտարարութեամբ:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
Երեւան
9 օգոստոս 2023
Comments are closed.