ՀՅԴ կամաւորական ևս մէկ վաշտ մարզումներից յետոյ մեկնել է Արցախ
ՀՅԴ կամաւորական ևս մէկ վաշտ Բիւրականի բանակավայրում մարզումներից յետոյ մեկնել է Արցախ:
«Իմ պատկերացմամբ, քանի մենք ունենք երկու հարևաններ, որոնք թշնամաբար են տրամադրուած մեր նկատմամբ, այս կռիւը դադար չի ունենենալու՝ մենք միշտ պէտք է պատրաստ լինենք ցանկացած պահի լինել հայրենիքի զինուոր։ Այսօր չլինի, 10 տարի յետոյ լինի, 100 տարի յետոյ լինի, մենք միշտ պէտք է կռուին պատրաստ լինենք։ Ես նախընտրում եմ, որ հիմա լինի և դրա վերջնական լուծումը մենք տանք»,-ասաց կամաւորներից Հայկ Մանուկեանը։
Այստեղ թէ՛ Արցախեան գոյամարտին մասնակցած, թէ՛ նոր զօրացրուած և նորից զինուորագրուած կամաւորներ կան։
«Ես 1990-94 թուականներին նորից եղել եմ ՀՅԴ ջոկատի մէջ։ Կռուել եմ Ֆիզուլիում, Հադրութում, կորցրել եմ շատ ընկերներ, հրամանատարներ։ Արցախը մեր պապական հողն է, պիտի մերը մնայ»,-ասաց կամաւոր Արարատ Իգիթեանը։
Կամաւորները Բիւրականի բանակավայրում մնում են մի քանի օր և ինտենսիւ մարզւում։ Արցախ մեկնած վաշտից յետոյ այս պահին ևս նոր կամաւորներ են վարժանքներ անցնում՝ ռազմաճակատ մեկնելու համար։
Աննա Բալեան
https://www.youtube.com/watch?v=qPiLpUJrUnU&feature=emb_logo