Հարցերի լայն օրակարգով հանդիպում՝ ՀՅԴ ներկայացուցիչների և Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի միջեւ
1960
0
Սեպտեմբերի 22-ին ՌԴ դեսպանատանը ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը և Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպում են ունեցել Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ և լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակուել հայ-ռուսական յարաբերութիւնների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծաւալուող գործընթացների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելութեան, Մերձաւոր արևելեան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների և փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բազմաթիւ այլ հարցերի վերաբերեալ:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ