Հայ Երիտադարդաց Դաշնակցութիւնը Դատապարտում է. Արգիլել են Ապրիլ 24ի թռուցիկները հայոց եկեղեցում

Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը խստօրէն դատապարտում է Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում ապրիլի 24-ի թռուցիկների բաժանման արգելքը

Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը հրապարակել պաշտօնական յայտարարութիւն, որտեղ մանրամասներ փոխանցելով Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում Զատիկ օրուայ միջադէպի մասին դատապարտել է ապրիլի 24-ի միջոցառման թռուցիկների բաժանման արգելքը:

ՀՅԴի յայտարարութեան համաձայն Մի շարք անհատներ խափանել են Զատիկի Կիրակի օրը, 9 Ապրիլ 2023-ին, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Գլենդելի «Ռուբէն» մասնաճիւղի երկու անդամներին, որոնք փորձել են տարածել Ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման թռուցիկները այն տեղադրելով եկեղեցու բակում կանգ առած մեքենաների վրայ: Թռուցիկը խրախուսում էր մասնակցել Ապրիլի 24-ի միջոցառմանը, որ Ապրիլ 24ի պաշտօնական միջոցառումների մաս է կազմում: Սոյն միջոցառումները հաստատուած են Հայոց Ցեղասպանութեան Յանձնախմբի (AGC) կողմից, որ համայնքային կազմակերպութիւնների Ապրիլ 24-ի նոյն միացեալ մարմինն է, որին որին մաս է կազմում ինքը Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտեան Առաջնորդարանը, որին ենթակայ է Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցին։ Համաձայն տարիների սովորութեան այս տարի ևս երիտասարդների սկսել են բաժանել թռուցիկները երբ նրանց մօտեցել են անհատներ, ովքեր պնդում են, որ տնօրինում են եկեղեցու տարածքը, եւ նրանց ասել են ազատել տարածքը: Այս նոյն անձինք նոյնպէս մաս են կազմում ստահակ անօրինական խմբաւորման, որը ձևանում է իբրև Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն Արեւմտեան Միացեալ Նահանգներում: Չնայած AYF-ի անդամներին բացատրեցին, որ իրենք թոյլտուութիւն ունեն տարածելու թռուցիկներ ապրիլի 24-ի յանուն մարդասիրութեան հանրահաւաքի վերաբերեալ, նոյն անձերը, ովքեր պնդում էին, որ իրենք են եկեղեցու պատասխանատուները, հրահանգեցին իրենց պահակներին, որպէսզի հանէն բոլոր թռուցիկները եւ նետէն աղբարկղը՝ վախեցնելով մեր անդամներին:

«Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կենտրոնական Վարչութիւնը խստօրէն դատապարտում է այս անձանց գործողութիւնները, ովքեր հանդէս են գալիս ՀՅԴ-ին յաւակնող ոչ լեգիտիմ խմբի անունից: Վաչէ Յարութիւնեանի, Գրիգոր Գազանճեանի, Երուանդ Թոփալաքեանի եւ Գարեգին Գարազեանի անպատուաբեր վարքը կը խարխլէ մեր համայնքի եւ Հայ Դատի շահերը։ Փոխանակ զօրացնելու եւ խրախուսելու հայ համայնքի երիտասարդներին, ովքեր փորձում են կատարել Հայ Դատին ի նպաստ աշխատանք, նրանք նախընտրեցին ճնշել ապրիլի 24-ին Թուրքիայի հիւպատոսարանի առջեւ տեղի ունեցած հանրահաւաքը եւ լռեցնել մեր ձայնը». Ասուած է յայտարարութեան մէջ:

Յայտարարութեան համաձայն՝ Ապրիլի 24-ի ոգեկոչմանը նախորդող այս անազնիւ խմբի ամօթալի գործողութիւնները ուղղակի վիրաւորանք են մեր նախնիների յիշատակին, ովքեր զոհուել եւ քշուել են իրենց բնակավայրերից եւ աքսորուել իրենց տներից։ Մինչ այս խումբը շարունակում է պնդել, որ իրենք կազմակերպում են սփիւռքահայ երիտասարդներին, երիտասարդութեան բողոքի քայլերը ստոր նպատակներով խոչընդոտելու այս ջանքերը կատարւում  են 21-րդ դարի մեր Հայրենիքի ամենախոցելի ժամանակաշրջանում մեր համայնքի համախմբման հաշուին։

Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կենտրոնական Վարչութեան յայտարարութեան վերջին բաժնում ասուած է: «Երբ մեր Հայրենիքի գոյութիւնը վտանգուած է հարեւան ցեղասպան երկրների կողմից, մեր պարտքն է որպէս մեր սահմաններից դուրս ապրող հայեր շարունակել պայքարը մեր ազգային ինքնութեան եւ միասնութեան պահպանման համար։ Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կենտրոնական Վարչութիւնը յորդորում է համայնքի բոլոր անդամներին ոտքի կանգնել նման պառակտիչ վարքագծի դէմ եւ մերժել որևէ հանդուրժողականութիւն այս կարգի գործողութիւններ ՀԵԴի որեւէ անդամի նկատմամբ: Նշեալ անհատների գործողութիւնները եւս մէկ վկայութիւն են այն բանի, որ նրանք ակտիւօրէն աշխատում են սփիւռքի հայ երիտասարդների յանուն ազատ, անկախ եւ միացեալ հայրենիքի մղած պայքարի հաւաքական ջանքերի դէմ»:

Comments are closed.