Հայաստանի մէջ պէտք է վերականգնի սահմանադրական կարգը

Երկիր.- ՀՅԴ երիտասարդները Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ցոյց կատարեցին այսօր, իրենց հետ բերած էին շղթայուած պաստառ՝ վրան գրուած  Սահմանադրութիւն, պատկերուած՝ ՀՀ զինանշանն ու դրօշը։

«Ժողովրդի անունից խօսում են բոլորը, մենք, ի հարկէ, իրաւասու չենք խօսել ամբողջ ժողովրդի անունից, բայց վստահ ենք, որ ժողովրդի մէջ կայ մի հատուած, որն ադեկվատ կերպով կը կարողանայ այս ամբողջ անօրինութիւններին արժանի պատասխանը տալ»,- ըսաւ ՀՅԴ անդամ Սևակ Նազարեանը։

ՍԴ դատաւորները այս ընթացքին շատ լաւ վարք ցուցաբերեցին, համոզուած է ՀՅԴ անդամը. «Նրանք տուրք չտուեցին  Կառավարութեան կողմից առաջադրուող կիսակոռուպցիոն թոշակային ծրագրին։ Այդ ամէնը յոյս է ներշնչում, որ մեր պայքարին շատերը կը միանան ու պայքարը կը շարունակուի իրաւական դաշտում։ 2018 թ.-ից մինչ օրս ժողովուրդը իշխանութիւնից արդարադատութիւն էր պահանջում: Բայց մենք տեսնում ենք ճիշդ հակառակը: Այստեղ անձերի խնդիր է դրուած. ով կը լինի դատաւոր, ով կ՚ենթարկուի իշխանութեանը»։

«Հայաստանում պէտք է վերականգնուի սահմանադրական կարգը, երկրորդ տեսակէտ կամ կարծիք լինել չի կարող», համոզուած է ՀՅԴ Գերագոյն մարմնին կից պետաիրաւական յանձնախմբի նախագահ Մհեր Սահակեանը. «Համոզուած եմ, որ տեղի է ունենում իշխանութեան իւրացում և քաղաքական իշխանութիւնն իր արկածախնդիր անձնային շահերը վեր է դասել պետական-ազգային շահից»։

Մանրամասները՝ տեսանիւթին մէջ.

https://www.youtube.com/watch?v=tlYtouGsT0g&feature=emb_logo

Leave a Comment

You must be logged in to post a comment.