«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԱՌԵԼ ԵՆ ՕՐԱԿԱՐԳ»․ ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

 

Խորհրդարանական ընդդիմութիւնը վաղուանից մեկնարկող ԱԺ նստաշրջան է ներառել երկու գործիքակազմ օրախնդիր հարցրերով՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծուիկ Մինասեանը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների համատեղ մամուլի ասուլիս ժամանակ։

Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ընդդիմութիւնը մշտապէս յայտարարել է, որ պէտք է օգտագործի թէ՛ խորհրդարանական, թէ՛ արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերն ու հնարաւորութիւնները։

Գործիքակազմերից մէկը քննիչ յանձնաժողովի մեխանիզմն է։

«Այս պահին օրակարգում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից անմիջապէս յետոյ հաւաքագրուած միջոցները ՀՀ կառավարութեանը փոխանցելու հարցը, երկրորդ քննիչ յանձնաժողովը արդարադատութեան ոլորտում է, որն արդէն դրուել է շրջանառութեան մէջ՝ դիմումը ներկայացւած է, ամենայն հաւանականութեամբ դա յաջորդ շաբաթուայ ընթացքում կը լինի»,- ասաց Արծուիկ Մինասեանը։

Երկրորդ գործիքը, որն օգտագործւում է եւ վաղուայ նիստում ներառուած է՝ ԱԺ կանոնակարգ օրէնքով եւ ՀՀ Սահմանադրութեամբ նախատեսուած՝ հանրային հետաքրքրութիւն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումն է։

«Այն վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակին եւ դեմարկացիայի խնդիրներին։ Մենք մտադիր ենք այս հարցի մասին ունենալ ոչ միայն ամենաարդիւնաւէտ քննարկումներից մէկը, այլեւ վերջում առաջադրել կոնկրետ յայտարարութեան նախագիծ՝ ուղղուած ոչ միայն միջազգային հանրութեանը, մեր քաղաքացիներին, այլ նաեւ գործադիր իշխանութեանը՝ իր սահմանադրական, օրինական պարտաւորութիւնները կատարելու առումով»,- վստահեցրեց Արծուիկ Մինասեանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.