Կեանքը պաշարուած Արցախի Քոլատակ գիւղում

Քոլատակը գտնւում է  Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանում: 44-օրեայ պատերազմից յետոյ գիւղի բնակիչները արդէն իսկ վերադառնում էին իրենց բնականոն կեանքին, ամէն մարդ փորձում էր իր աշխատանքով լուծել օրուայ ապրուստի խնդիրը, երբ  պատուհասեց հերթական խնդիրը՝ Արցախի լիակատար շրջափակումը:

Պատերազմիցյետոյ որեւէ բնակիչ չի լքել գիւղը: Տեղահանուած արցախցիներից շատերն ընտանիքով բնակութիւն են հաստատել Քոլատակում:

Պատերազմիցյետոյ գիւղ սկսեցին գալ նաեւ ներքին զբօսաշրջիկները. Հայ առաքելական եկեղեցու հաւատաւորներն ուխտագնացութիւններ են  կազմակերպում դէպի Յակոբավանք: Կաչաղակաբերդի ճանապարհն էլ է անցնում գիւղով։

Քոլատակի համայնքապետ Սէյրան Աւանեսեանը պատմում է, որ շրջափակման սկզբնական շրջանում մարդկանց առօրեայ կեանքում փոփոխութիւն գրեթէ չէր նկատւում:

«Մարդիկ պատրաստուել էին ձմեռուան, հաւաքել էին իրեց բերքն ու բարիքն եւ հանգիստ դիմակայեցին։ Քանի որ գիւղը գազաֆիկացուած չէ, գազի անջատումները բնակիչների համար խնդիր չէր եւ չէին զգում դրա բացակայութիւնն ու անհրաժեշտութիւնը: Շրջափակումն իր առաջին նշանները զգացնել տուեց այն ժամանակ, երբ սկսեցին անջատել էլեկտրաէներգիան, վատթարացան կապի միջոցները, համացանցը», Panorama.am-ի հետ զրոյցում ասում է գիւղապետը։

Դեկտեմբերի սկզբինարցախեան եւ հայաստանեան մի քանի հասարակական կազմակերպութիւններ որոշել էին գիւղի երեխաների համար նուէրներ բերել եւ մեծ միջոցառում կազմակերպել, բայց չկարողացան իրականացնել, ինչի հետեւանքով երեխաների մօտ տրամադրութեան անկում նկատուեց: Խոստացած նուէրների մի մասն աւելի ուշ հասան, երեխաները շատ էին ուրախացել:

Ինչպէսարցախեան ցանկացած բնակավայրում, այստեղ եւս մարդիկ հաւատով էին ապրում, որ այսօր, վաղը եւ մօտժամանակահատուածում  ճանապարհը բացուելու է:

«Բայց եկաւ մի շրջան, երբ զգացւում էր որոշակի ապրանքատեսակների պակաս: Այդ ընթացքում մարդկանց կտրոններ բաժանեցին, եւ բնակիչները կարողացան իրենց անհրաժեշտ գնումները կատարել: Սակայն գիւղացիներին հիմնականում մտահոգում էր դիզվառելիքի եւ մեքենաների լիցքաւորման խնդիրը, որը իրենց համար օրհասական է», նշում է գիւղապետը։

Դպրոցում դասընթացը դադարեցուել է մէկ շաբաթով, որից յետոյվերականգնուել։

Գարնանացանը հիմնականումկազմակերպուել է պետութեան աջակցութեամբ, այսինքն՝ պետութեան թոյլտուութեամբգիւղացիները լցակայաններից ստացել են իրենց հասանելիք վառելիքը եւ կատարել իրենց աշխատանքը: Տեխնիկայի առումով եւս խնդիրներ չեն առաջացել, կարողացել են այնպէս կազմակերպել մեր աշխատանքը, որ ամէն ինչ ընթանայ իր հունով:
Չնայած այն հանգամանքին, որ Արցախում եղանակային պայմաններն այս տարի շատ վատ էին՝ կարկուտ, 
յորդառատ անձրեւներ,  Քոլատակը չի տուժել, բերքատուութիւնը բարձր չէ, բայց բերք կայգիւղն իր ապրուստը  կարող է հոգալ:
Սերմերի եւ կարտոֆիլի առումով փոխառութեան կարգով պետական աջակցութիւն է 
իրականացուել: ԿԽՄԿ-ի(Կարմիր Խաչի Միջազգային կոմիտէ)կողմից տարբեր բանջարաբոստանային մշակաբոյսերի սերմեր են տրամադրել՝ հիմնական շեշտը դնելով տեղահանուած ընտանիքներին օգնելու վրայ։

«Ունենք մեր վառելիքի պահեստային ֆոնդը՝հիւանդներինհիւանդանոց հասցնելու համար։  Մեր գիւղի բնակչութիւնը միշտ էլ մէկըմիւսին նեցուկ է լինում, բայց այս շրջափակման ընթացքում դա աւելիտպաւորիչ էր, երբ  միմիանց հետ կիսում են օրինակ կենդանիների կերն ու այլ բաներ։  Վարուցանքի, խոտհունձի ժամանակ էլ օգնում են իրար, մի օր հաւաքւում են մէկի համար են աշխատում, միւս օրը ՝ հարեւանի։  Եթէ որեւէ մէկի տեխնիկան փճացել է, ապա բոլորով հաւաքւում ենք սարքում: Այդ համախմբուածութիւնը գնալով աւելի խորը արմատներ է գցում, որն ինձ համար շատ ուրախալի է», ասում է ՍէյրանԱւանեսեանը։

Հիմագիւղացիների համար ամէնիցդժուարժամանակահատուածն է, մարդիկ չարչարուել են, աշխատել, բերք ու բարիք ստեղծել, որ կարողանանան յետոյ վաճառել, բայց դիզվառելիք չլինելու պատճառով մնում են առանց եկամտի։ Ստեղծուած իրավիճակում տուժում են թէ Քոլատակի, թէ Ստեփանակերտի բնակիչները։
«Որոշում ընդունեցին, որ հասարակական տրանսորտով 
գիւղացիներին հասցնելու են մինչեւ շուկայ, մինչ այդ մի կերպ, գրեթէ անհնար ձեւով գիւղացին իր ստեղծած ապրանքը հասցնում էր Ստեփանակերտի աւտոկայան, տաքսի չլինելու պատճառով  մնում են այնտեղ կանգնած», ասում է նա։

Անորոշութեան պայմաններում բնակիչները նաեւ  ամբարում են բերքը։  Հրատապ է վառելիքի,ձէթի եւ շաքարաւազի հարցը։

«Մեր համայնքի բնակչութեան եւ անգամ մեզմօտ բնակութիւն հաստատած տեղահանուած հայրենակիցների մօտ Քոլատակից գնալու միտք չի առաջացել, անգամ նման կարծիք չեմ էլ լսել: Բայց լսել եմ, որ ճանապարհը բացուի, մարդիկ աւելի կզարգացնեն իրենց գործունէութիւնը», պատմում է գիւղապետը։