Իրան Կ՛ուզէ Սպահանի Հայկական Եկեղեցին Արձանագրել ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մշակութային Ժառանգութեան Ցանկին Մէջ

 Իրան մտադիր է Սպահան նահանգի Ջուղայի մէջ գտնուող հայկական Սրբ․ Ամենափրկիչ եկեղեցին արձանագրել ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկին մէջ: Այս մասին կը հաղորդէ «Փանարմինիըն»-ը՝ վկայակոչելով իրանական Iran Front Page լրատուակայքը:

Իրան արդէն երկրի տարածքին գտնուող երեք հայկական եկեղեցի արձանագրած է է ցանկին մէջ:

Իրանի մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան ընկերութեան (ICHTO), փոխնախարար Մոհամադ Հոսէյն Թալեպյան ըսած է, որ Իրան ամէն ինչ կ՛ընէ, որ երկրի տարածքին մէջ գտնուող հայկական եկեղեցիները ըլլան ԵՈՒՆԵՍՔՕ-ի պաշտպանութեան տակ:

1606 թուականին կառուցուած Ս․ Ամենափրկիչը Իրանի ամենայայտնի եւ Սպահանի նահանգի ամենամեծ հայկական եկեղեցին է: Գեղեցիկ որմնանկաներու եւ ճարտարապետութեան համար ան յայտնի է նաեւ որպէս նահանգի ամենագեղեցիկ եկեղեցի: Վանքը կը կրէ ինչպէս հայկական, այնպէս ալ իրանական ճարտարապետութեան տարրեր եւ ինքնատիպ կոթող է ամբողջ աշխարհի մէջ:

Սպահանի մէջ այժմ կայ 13 եկեղեցի:

Leave a Comment

You must be logged in to post a comment.