Ընդդիմութեան՝ այս փուլի մի քանի հրատապ նախաձեռնութիւնները (ամփոփ կէտեր)
- (0)

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ
Աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների եւ համաշխարհային նոր ճարտարապետութեան ձեւաւորման պայմաններում Հայաստանին ուղղուած մարտահրաւէրներն աւելի են խորանում, որը լի է անորոշութիւններով եւ սպառնալիքներով։
Քննարկելով Արցախում ստեղծուած իրավիճակը, խորհրդարանական ընդդիմութիւնը հանդէս է գալիս մի քանի հրատապ նախաձեռնութիւններով.
- Տեղում իրավիճակին աւելի մանրամասն ծանօթանալու նպատակով մի խումբ պատգամաւորներ կայցելեն Արցախ:
- Առաջիկայ ԱԺ քառօրեայի շրջանակներում ընդիմութեան պահանջով տեղի կ’ունենայ հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետութիւնում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների եւ հրատապ անելիքների օրակարգով:
- Պահանջել ենք հրաւիրել Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի միջխորհրդարանական յանձնաժողովի համատեղ նիստ: (Յանձնաժողովը ստեղծման օրուանից մինչեւ այսօր որեւէ նիստ չի գումարել):
- ԱԺ համապատասխան յանձնաժողովները մեր նախաձեռնութեամբ կը գումարեն պարենային անվտանգութեան թեմայով ԱԺ լսումներ:
- Ընդդիմադիր խմբակցութիւնների նախաձեռնութեամբ տեղի կ’ունենան ԱԺ լսումներ՝ Արցախում տիրող իրավիճակի եւ բանակցային գործընթացի թեմաներով:
- Մենք նախաձեռնել ենք նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վերբերեալ ԱԺ լսումներ, շուտով շրջանառութեան մէջ կը դրուի յայտարարութեան տեքստը:
Յարգելի՛ հայրենակիցներ, կարեւոր է, որ այս նախաձեռնութիւններն ստանան լայն հասարակական աջակցութիւն:
Հայաստանի թուրքացման եւ Արցախի հայաթափման ծրագիրը, որը նախաձեռնուել է Հայաստանի թշնամիների կողմից եւ իրականացւում է Հայաստանի ներկայ իշխանութիւնների ձեռքով, կարող ենք կասեցնել միայն համատեղ ուժերով:
Հարկ է ընդգծել, որ չենք սահմանափակուելու միայն խորհրդարանական գործիքակազմով, կը լինեն նաեւ այլ նախաձեռնութիւններ: