Դաւիթ Իշխանեանը եւ Դաւիթ Բաբայեանը յայտարարել են, որ իրենց մեղաւոր չեն ճանաչում

Horizon Weekly Newspaper

Պաքուում այսօր շարունակուել է Արցախի ղեկավարների գործերով շինծու դատավարութիւնը: Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Դաւիթ Իշխանեանը եւ Դաւիթ Բաբաեանը որոշ ցուցմունքներ են տուել։

Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը եւ նախկին արտգործ նախարար Դավիթ Բաբայեանը յայտարարել են, որ իրենց մեղաւոր չեն ճանաչում առաջադրուած մեղադրանքներում։

Արայիկ Յարութիւնեանին առաջարկուել է ցուցմունք տալ, սակայն նա դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստուելու համար։

Յաջորդ նիստը կը կայանայ մարտի 3-ին։