Գանատայի հայ ուսանողական միութիւններ կոչ կ՚ընեն վարչապետին հրաժարելու
Մոնթրէալի համալսարանի հայ ուսանողական միութիւնը, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միութիւնը եւ ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութիւնը հրապարակած են հետեւեալ հաղորդագրութիւնը.
Վերջերս Հայաստանի և Արցախի բնակչութիւնը մտահոգութիւններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեան Վարչապետի, Ադրբեջանի Հանրապետութեան Նախագահի և Ռուսաստանի Դաշնութեան Նախագահի կողմից 2020 թ. Նոյեմբերի 10-ին ստորագրուած հրադադարի մասին համաձայնագրի վերաբերեալ:
Փաշինեանի կառավարութեան կողմից ստորագրուած պայմանագրի պայմանները չեն համապատասխանում Արցախի Հանրապետութեան ժողովրդի շահերին, ովքեր ներկայումս ենթարկւում են հարկադրական արտաքսման Հայաստանի Հանրապետութիւն:
Այս համաձայնագիրը միակողմանիօրէն ստորագրուեց ՝ առանց խորհրդակցելու ո՛չ Հանրապետութեան Նախագահի, ո՛չ էլ Հայաստանի Ազգային ժողովի քաղաքական խմբակցութիւնների բազմաթիւ ղեկավարների հետ: Այն ամբողջութեամբ նուաստացում է բերել հայոց պետականութեանը և ամբողջական կապիտուլացիա է պարտադրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի զոհերին:
Հայ ազգն ու հայոց սփիւռքը զարմացած են այս լուրը ստանալով:
***
Հաշուի առնելով սոյն եռակողմ պայմանագրում կնքուած պայմանները, պահանջում ենք պայմանների շտապ շտկելու անհրաժեշտութիւնը,
Հաւատալով, որ հայ ազգի կենսական շահերը և Հայաստանի Հանրապետութեան ռազմավարական շահերը մանրակրկիտ ուսումնասիրված չեն Փաշինեանի կառավարութեան կողմից հրադադարի մասին այս համաձայնագրի ստորագրման ժամանակ,
Ակնկալելով Փաշինեանի կառավարութեան համագործակցութիւնը ներգրաւուած բոլոր կողմերի, այդ թւում `մտաւորականութեան և հայկական արտախորհրդարանական ուժերի հետ,
- Պահանջում ենք շեշտել այս համաձայնագրի ոչ լեգիտիմութիւնը, որը չի կարող հիմք հանդիսանալ Հարաւային Կովկասի հակամարտութիւններում կայուն և տեւական խաղաղութիւն հաստատելու բանակցութիւնների գործում,
- Կոչ անել Վարչապետ Փաշինեանի հրաժարականին, որը պատասխանատու է այս ապօրինի ստորագրման համար, որը հակասում է Հայոց պետականութեան կենսական շահերին:
- Աջակցում ենք ազգային միասնութեան ժամանակաւոր Կառավարութեան ստեղծմանը, որը ներառում է Հայաստանի տասնեօթ քաղաքական կուսակցութիւնների կոալիցիան, ներառեալ ամբողջ մտաւորականութիւնն ու ռազմաքաղաքական էլիտան,
- Մտահոգութեամբ նշենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բացակայութիւնը այս հրադադարի համաձայնագրի հաստատման գործում, մասնաuորապhս Ֆրանսիայի և Ամերիկայի Միաց;ալ Նահանգների պատouիրակութեան կազմում.
- Յիշեցնել Հայաստանի ղեկավարութեանը հետագայ բանակցութիւններում առաջնահերթութիւնը համարել անվտանգութիւնը, ինքնորոշման իրաւունքը և Արցախի Հանրապետութեան կարգավիճակը:
- Կոչ անել Հայաստանի ղեկավարութեանը պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը, ներառեալ հայկական պետութեան ողնաշարը, այն է `Սիւնիքի մարզը:
Մենք մեր աջակցութիւնն ենք հայտնում Հայաստանում 17 քաղաքական կուսակցութիւնների կոալիցիայի գլխաւորած շարժմանը:
Մենք ձեզ հետ ենք
Մոնթրէալի համալսարանի հայ ուսանողական միութիւն
Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միութիւն
ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութիւն
14 Նոյեմբեր, 2020