Արցախում հայերի պաշտպանուածութիւնը պէտք է լինի միջազգային ուշադրութեան կեդրոնում. Արմէն Ռուստամեան

Դժբախտաբար Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առաջ չի ենթարկւում որևէ կանոնների, քանի որ իրեն թւում է․ թէ ով ինչ կարող է և ում ուժն ինչ պատում է կարող է անել և բոլոր նորմերն ու ստանդարտներն այլևս մի կողմ է դրուած. «Երկիր մեդիայի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաոր Արմէն Ռուստամեանը։

«Պատերազմը հենց այդ տրամաբանութեամբ էլ Ադրբեջանը դա սանձազերծեց և իրականացրեց, բայց իհարկէ չարաչար սխալւում է, որովհետև ի վերջոյ միջազգային կարծիքն ուղղորդելը կամաց-կամաց իր արդիւնքն է տալու, որովհետև ուզի թէ չուզի Ադրբեջանը կոնկրետ երկրների հետ կոնկրետ շահեր ունի և այստեղ ոչ այնքան այդ յայտարարութիւններն են, որքան այդ երկրների իրական գործողութիւնները։ Բոլոր այն երկրները, որոնք յայտարարութիւն են անում պետք է նաև իրենց հնարաւորութիւններն ամբողջութեամբ կեանքի կոչեն այդ յայտարարութիւնից բխած քայլեր»,- ասաց նա։

Պատգամաւորը նշեց, որ նոյն Ֆրանսան լինելով ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի մշտական անդամ, կարող է հարցը տեղափոխել անվտանգութեան խորհուրդ և պահանջել համապատասպան գործիքակազմ կիրառել այդ որոշումը միջազգային դատարանի իրականացնելու ուղղութեամբ՝ հարկադրել որպէսզի Ադրբեջանը կատարի այդ որոշումները․

Դաշնակացական գործիչը նշեց, որ ֆրանսացի Արտաքին Գործոց նախարար Գատրին Գոլոննան, ով պէտք է գայ Պաքու և Երևան, նրա առջև պէտք է այս խնդիրները դնել և տեսնել, թէ որոնք են լինելու կոնկրետ քայլերը՝ Ադրբեջանին ստիպելու համար կատարել միջազգային դատարանի որոշումը։

«Արցախում հայերի պաշտպանուածութիւնը պէտք է լինի միջազգային ուշադրութեան կեդրոնում։ Էթնիկ զտումների, ցեղասպանութեան կոնկրետ քաղաքականութիւն է իրականացնում Ադրբեջանը և սա այն արժքէներն են, որը չի կարող անտարբեր թողնել որևէ երկրի, որն իրեն քաղաքակիրթ է համարում և այս գործընթացը պէտք է ամէն տեղ շարունակուի»,- ասաց նա։

 

Comments are closed.