Արցախում մեկնարկում է ՀՅԴ-ի ՀՕՄ-ի արեւային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը:
Հաշուի առնելով այս տարուայ մարտ ամսին Արցախում ստեղծուած էներգետիկ ճգնաժամը, ադրբեջանի վարած ցեղասպան մարտավարութիւնը, պարբերաբար գազատարի եւ էլեկտրաէներգիայի խափանումները, ՀՕՄ-ը Արցախում սկսում է Արեւային ջրատաքաացման սարքերի տեղադրման ծրագիր:
Ծրագրի նպատակն է ապահովել արցախահայութեան կեանքի բնականոն ընթացքը հայրենի հողի վրայ: Ծրագիրն իրականացնում է Հայ օգնութեան միութիւնը Արցախի կառավարութեան հետ համատեղ համաձայնութեամբ: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ապրիլին Արցախ կատարած այցի ընթացքում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի աջակցութեամբ Հայ օգնութեան միութեան եւ Արցախի կառավարութեան միջեւ համաձայնութիւն է ձեռք բերուել՝ համահաւասար ներդրում կատարել ծրագրի իրականացման համար:
Ծրագրի իրագործման համար 100.000 ԱՄՆ դոլար նուիրատուութիւն է կատարել ՀՕՄ-ի Կանադայի Շրջանային վարչութիւնը:
Սկզբնական փուլում ծրագրի շահառուներն են հանդիսանում զոհուած ազատամարտիկների, հաշմանդամութիւն ունեցող անձանց եւ բազմազաւակ ընտանիքները, ընտրութեան հարցում համագործակցել ենք ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարութեան հետ:
ՀՅԴ Արցախի կառոյցի հետ ստեղծուած աշխատանքնային յանձնախումբը համապատասխան աշխատանքներ են տարել համայնքների ղեկավարների հետ: Տեղում ծանօթացել ընտանիքների խնդիրներին: Կնքուել է պայմանագրեր՝ ԱՀ կառավարութեան, ՀՕՄ-ի Արցախի միաւորի, մատակարար՝ «Շտիգէն» ընկերութեան եւ ծրագրի շահառուների միջեւ:
Չգազաֆիկացուած համայնքներում Արցախի կառավարութիւնը սուբսիդաւորելու է անհրաժեշտ գումարի 50%-ը, իսկ գազաֆիկացուած համայնքներում ՀՕՄ-ը վճարելու է 100 տոկոսով: Ծրագրի առաջին փուլում շահառու են դարձել 98 ընտանիքներ, իսկ ծրագրի մեկնարկը տրուելու է Մարտունու շրջանի Ննգի, Կաղարծի, Պառաւաթումբ, Կոլխոզաշէն չգազաֆիկացուած համայնքներից:
Հայ օգնութեան միութեան Արցախի գրասենեակ