Արցախը ծանր վիրաւոր է, բայց ողջ է. Պապայեանն ասել է` որն է իշխանութեան գերակայ ուղղութիւնը

Դաւիթ Պապայեանի կարծիքով՝ Արցախի գոյութիւնն ինքնին աշխարհաքաղաքական հրամայական է։

Արցախի իշխանութիւնները միջազգային ճանաչումը համարում են իրենց քաղաքականութեան գերակայ ուղղութիւն։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում յայտնել է արտգործնախարար Դաւիթ Պապայեանը։

Նրա խօսքով` պաշտօնական Պաքուն ասում է, որ կարգավիճակի հարց իր համար գոյութիւն չունի, սակայն Արցախի իշխանութիւններն իրենց պատկերացումներն ունեն ապագայ կարգաւորման մասին:

«Այո, իրավիճակը մեզ համար չափազանց ծանր է։ Եթէ պատկերաւոր ասենք՝ Արցախը վիրաւոր է, նա ծանր վիրաւոր է, բայց ողջ է։ Իրավիճակը բարդ է, բայց այն որպէս սուբյեկտ պահպանւում է։ Նոյնիսկ նման բարդ իրավիճակում մենք կարևորագոյն առաքելութիւն ունենք աշխարհաքաղաքականութեան մէջ։ Արցախի գոյութիւնն ինքնին տարածաշրջանը յետ է պահում տարբեր տիպի տատանումներից»,-կարծում է Պապայեանը։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի խօսքով՝ հանրապետութեան գոյութիւնը աշխարհաքաղաքական հրամայական է։ Իհարկէ, Ղարաբաղի կարգավիճակը տէ իւրէ չի ճանաչուել, բայց փաստացի այն գոյութիւն ունի։

«Կան ռուս խաղաղապահները, կայ  ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը շարունակում է զբաղուել կարգաւորմամբ»,-աւելացրել է Պապայեանը։

Նա չի բացառել, որ միջազգային ճանաչման գործընթացում պէտք է որոշակի նոր տարրեր մտցնել, վերանայել, փոխել սեփական ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը, բայց այդ գործընթացը պէտք է շարունակուի:

Պապայեանը նաև դրական է գնահատում տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան հաստատման համար տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակման հեռանկարը, Ստեփանակերտի օդանաւակաեանի գործարկումը և Բերձորի ճանապարհին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցումը:

Sputnik

Leave a Comment

You must be logged in to post a comment.