Արեւմուտքը փորձում է միջամտել ԼՂ-ում ստեղծուած իրավիճակին եւ մեծացնել իր ներկայութիւնը տարածաշրջանում

Արեւմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուած իրավիճակին, մեծացնել իր ներկայութիւնը տարածաշրջանում եւ վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականութիւնը։ Այս մասին ՀԱՊԿ պաշտպանութեան նախարարների խորհրդի նիստին յայտարարել է ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն։

Նա նշել է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը մեծապէս որոշւում է հայ-ատրպէյճանական հակամարտութեան կարգաւորմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղում անվտանգութիւնն ապահովում է ռուսական խաղաղապահ զօրախումբը, սակայն Արեւմուտքը ամէն կերպ փորձում է միջամտել իրավիճակին։

«Արեւմուտքի գլխաւոր նպատակը Հարաւային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելն է, այլ ոչ թէ երկարաժամկէտ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգութիւնն ու բարգաւաճումը։ Դրա օրինակն է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելութիւնը, որում ներառուած են զինուորականներ եւ յատուկ ծառայութեան աշխատակիցներ։

Շոյգուի խօսքերով, այդ կապակցութեամբ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելութիւն տարածաշրջան ուղարկելու ուղղութեամբ։

 

Comments are closed.