Միջնադարեան Հայաստանի ամէնէն նշանաւոր վանական համալիրներէն մէկը Ամարասն է: Ըստ 5րդ դարու պատմիչ Փաւստոս Բուզանդի՝ Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցին՝ 4րդ դարու սկիզբը կառուցած է Գրիգոր Լուսաւորիչ, իսկ աւարտին հասցուցած է անոր թոռը՝ Գրիգորիսը, որ, ըստ հայ պատմագիր Մովսէս Կաղանկատուացիի, թաղուած է եկեղեցւոյ արեւելեան կողմը: «Անհնար է պատկերացնել, թէ ինչպէս կարող է Արցախի եւ Ուտիքի հայութեան հոգեւոր-մշակութային կենտրոններից Ամարասը լինել «աղուանական» մշակութային կառոյց, երբ անգամ դուրս էր Բուն Աղուանքի տարածքից», կը գրէ «Գեղարդ» հիմնադրկը՝ արձագանգելով Ատրպէյճանի կողմէ այս կառոյցը իբրեւ աղուանական ներկայացնելու քայլին:
«5րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ հիմնել է Արցախի առաջին դպրոցը: Ամարասը եղել է Արցախ-Ուտիք երկրամասի հոգեւոր եւ եպիսկոպոսանիստ կենտրոններից մէկը: Դարերի ընթացքում վանքը մի քանի անգամ աւերուել է օտար նուաճողների կողմից: 15-16րդ դարերում այստեղ գրուել եւ ընդօրինակուել են հայերեն բազմաթիւ ձեռագիր մատեաններ: 2023 թուականի Սեպտեմբերին Ամարասն օկուպացուել (գրաւուած) է ադրբեջանական զինուժի կողմից», կը յայտնէ «Գեղարդ» հիմնադրկը:
Comments are closed.