«Այս իշխանութեան համար շատ կարևոր է ապացուցել, որ իրենք չեն թեքուելու այն ծրագրից, որով եկել են, այն է՝ Արցախը թողնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը որքան հնարաւոր է, մերձեցնել Թուրքիայի հետ»․ Լարիսա Ալավերդեան

ՀՀ Մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը վստահ է՝ այս իշխանութեան հետ չի կարելի յոյսեր կապել՝ մտաածելով, թէ նրանք ի նպաստ Արցախի որոշակի գործունէութիւն կիրականացնեն։

«2018 թուականին իշխանութեան եկած եւ ինքնահռչակուած վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կրկնել է այն, ինչ-որ 3-րդ նախագահը յունուարին ասել է ՄԱԿ-ում: Այն է՝ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը կայացել է եւ պահանջուած է եղել  ցեղասպանութեան վտանգի ներքոյ: Բայց յետագայում զրոյից սկսելը եւ ամբողջ 30 տարուայ պայքարը ջուրը գցելը մանրակրկիտ մշակուած էր: Կարծես փորձում են մեր ամբողջ պատմութիւնը դարձնել որոշ ղեկավարների որոշ սխալների պատմութիւն՝ անտեսելով, որ այնտեղ կայ մի այնպիսի շարժում, որը միայն ու միայն կարելի է անուանել ազգային-ազատագրական պայքար», — մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարեց Լարիսա Ալավերդեանը։

Ըստ Լարիսա Ալավերդեանի՝ ՀՀ-ում գործող, դրսից կառավարուող իշխանութիւնն ամէն ինչ անում է, որպէսզի Արցախը յայտնուի Ադրբեջանի կազմում։

«Դրսի համար, որը բերել ու սնել է այս իշխանութեանը, դժուար է լինելու առերևոյթ պաշտպանել այս իշխանութեանը, դրա համար էլ այս իշխանութեան համար շատ կարևոր է ապացուցել, որ իրենք չեն թեքուելու այն ծրագրից, որով եկել են, այն է՝ Արցախը թողնել Ադրբեջանին, Հայաստանն էլ որքան հնարաւոր է մերձեցնել Թուրքիայի հետ», — նշեց Լարիսա Ալավերդեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

https://fb.watch/dNDu4iy-NQ/

Leave a Comment

You must be logged in to post a comment.