Այս ընթացքով մենք մահուան խաղաղութեան ենք գնում. Կիրօ Մանոյեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը «Երկրի հիւրասրահ»ի եթերում խօսել է Արցախի հարցի հետ կապուած միջազգային իրավիճակի մասին:

Կիրօ Մանոյեանը անդրադարձել է Հաագայի միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման կապակցութեամբ վճռի փաստացի չկատարման իրողութեանը, որով Ատրպէյճանը ըստ էութեան, ոտնահարել է միջազգային իրաւունքը:

«Այդ դատարանի վճիռը պարտադիր կատարման ուժ չունի, բայց կարեւոր է ՄԱԿ-ի անդամ այն պետութիւնների դիրքորոշումը, որոնք հասել են միջազգային դատարանի կողմից նման վճռի կայացման: Այդ երկրները պէտք է հետամուտ լինեն, որ Ատրպէյճանը գնա միջանցքը բացելու քայլերի եւ այդ միջանցքով երթեւեկութեան ապահովմանը: Դա հնարաւոր է անել Ատրպէյճանի եւ այդ երկրի իշխանութիւնների նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ», նշել է նա:

Մանրամասները՝ տեսանիւթում

Comments are closed.