Ամենակոպիտ խախտումներ արած պաշտօնեաներն են ոգևորւում ու ասում, թե ՄԻՊ-ը երբեմն անաչառ չի եղել․ Թաթոյեան
ԱԽ քարտուղարն այն պաշտօնատար անձը չէ, որ ես ժամանակ յատկացնէի և անդրադառնայի նրա յայտարարութիւններին, բայց քանի որ համակարգային խնդիր կայ՝ ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը բոլոր ուղղութիւններով վարկաբեկելու հետևողական աշխատանք է տարւում, ես մի քանի հարցի ուզում եմ անդրադառնալ․ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի յայտարարութիւններին։
«Երկու հիմնական թեզի է անդրադառնում այդ պաշտօնատար անձը, որ՝ ՄԻՊ-ն ընդհանրապէս անաչառ չէ, կասկածի տակ է դնում անաչառութիւնն՝ առհասարակ, և քաղաքական յայտարարութիւններ է անում։ Նախ՝ դա ծիծաղելի է, որովհետև դրանից երկու օր առաջ Վենետիկի յանձնաժողովը երբևէ ամենաուժեղ զեկոյցն է ընդունում ՀՀ ՄԻՊ-ի վերաբերեալ, հերիք չէ ամրագրում է այդ կարգավիճակը, նաև ասում է, որ ՀՀ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում մարդու իրաւունքների ժողովրդավարութեան զարգացման համար»,- նշեց նա։
Աւելին՝ տեսանիւթում
https://youtu.be/c2UkL5Jtvsw