Փաշինեանը հայ-թուրքական նոր արձանագրութիւնների է պատրաստւում․ Արթուր Խաչատրեան

«Մենք լաւ բան չենք սպասում, Նիկոլ Փաշինեանը հայ-թուրքական նոր արձանագրութիւնների է պատրաստւում»,- «Ա1+»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի այն յայտարարութիւններին, թէ երկու կողմերն էլ յարաբերութիւնները կարգաւորելու համար բանագնացներ կը նշանակեն։

«Հայաստան» խմբակցութիւնը նախաձեռնել է ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի հրաժարականի գործընթաց և այն պայմանաւորել է գերիների ու այլ հարցերի վերաբերեալ խորհրդարանի նախագահի վերջին աղմկոտ յայտարարութիւններով։ Ա․ Խաչատրեանն ասում է, որ ԱԺ նախագահն իրաւունք չունէր նման յայտարարութիւններ անել։ Բացի այդ, դաշնակցական պատգամաւորի ներկայացմամբ, գերիների հարցի վերաբերեալ տեղի է ունեցել քաղաքական դիրքորոշման փոփոխութիւն։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի յայտարարած ազգային դիմադրութեան շարժմանը, ապա պատգամաւորն ասում է, որ այս փուլում իրենք գնում են «ռեսուրսների ակումլիացիայի», որ երբ ունենան բաւարար հնարաւորութիւններ, խորհրդարանական ու արտախորհրդարանական պայքարը համադրեն ու արդիւնքի հասնեն։

 

Մանրամասները՝ տեսանիւթում։

Leave a Comment

You must be logged in to post a comment.