Տղերքը դատւում են այս իշխանութիւնների ու Փաշինեանի ձեռքի գործիք դատախազութեան կողմից․ Գեղամ Մանուկեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը լուսանկար է հրապարակել այսօր Երևանի ընդհանուր իրաւասութեան դատարանում տեղի ունեցած դատական նիստից ու գրառում արել:

Նա, մասնւորապէս, նշել է. «Սա էլ կոչուելու է 10-ի դատ։ Տղերքը դատւում են այս իշխանութիւնների ու Փաշինեանի ձեռքի գործիք դատախազութեան կողմից, քանի որ խիզախութիւն են ունեցել ի շարս հազարաւոր այլ քաղաքացիների,  ՀՀ գլխավոր դատախազութեան դէմ բողոքել Սիւնիքում իրաւական ամենաթողութեան ու տասնեակ սիւնեցիների բերման ենթարկելու դէմ։ Չեն ընկրկելու մեր ընկերները, քանի որ կայ #ԴԻՄԱԴՐՈւԹիւն…»։

Նշենք, որ դատուող տղաների թւում է  նաև պատգամաւորի որդին՝ Տարօնը։

Գործով ամբաստնաեալ են համարւում Արսէն Իշխանի Վարդանեանը, Էմանուէլ Նորմանդի Սինանիին, Նարեկ Արամի Վերդեանը, Արշակ Աշոտի Սարգսեանը, Սարգիս Եղիազարի Կարապետեանը, Տարօն Գեղամի Մանուկեանը, Մեսրոպ Մնացականի Եղիազարեանը, Աշոտ Հայկազի Յովհաննիսեանը, Բագրատ Նորիկի Եսայեանը, Նարեկ Նահապետի Մանթաշեանը։

Նրանց մեղադրանք է առաջադրուել այն բանի համար, որ  դիտաւորությամբ խախտել են հասարակական կարգը, որն արտայայտվել է հասարակութեան նկատմամբ բացայայտ անյարգալից վերաբերմունքով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրուել ստորագրութիւն չհեռանալու մասին։

Ամբաստանեալներից երեքի բացակայութեան պայմաններում այսօրուայ նիստը յետաձգուեց։ Յաջորդ նիստը նախագահող դատաւոր Տաթևիկ Գրիգորեանը նշանակեց դեկտեմբերի 8-ին ժամը 11։30-ին։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.