Ստեփանակերտի Քաղաքապետը Մտահոգ Է «Մենք Ենք Մեր Սարերը» Յուշարձանի Ճակատագիրով

Ստեփանակերտի քաղաքապետ Դաւիթ Սարգսեան անդրադարձաւ «Մենք ենք մեր լեռները» յուշարձանի տեղադրման օրուան եւ գրառումով մը լուսարձակի տակ առաւ անոր մտահոգիչ ճակատագիրը:

«Այն, ինչ անում է Ազրպէյճանը Ստեփանակերտում, մշակութային զտում է: Աւերելով Ստեփանակերտի հին թաղամասերը` նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացւում է միջազգային հանրութեան աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետեւում է մի ամբողջ քաղաքակրթութեան վերացմանը… Հերթական անգամ համամարդկային արժէքները եւ միջազգային մարդասիրական իրաւունքը ստորադասւում են քաղաքական շահերին: Մինչեւ ե՞րբ… Ի դէպ, այսօր «Մենք ենք մեր լեռները»` բոլորին յայտնի «Տատիկ-Պապիկ» յուշակոթողի տեղադրման օրն է: Այն Արցախի գլխաւոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը եւս մշուշոտ է` հաշուի առնելով Ազրպէյճանի հայասպան քաղաքականութիւնը», գրած է Սարգսեան:

Comments are closed.