Պաստառներ՝ Արցախի գերեվարուած ղեկավարութեան լուսանկարներով․ ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի յայտարարութիւնը

Շաբաթներ է անցել Արցախի Հանրապետութեան բռնի հայաթափումից, մինչդեռ ՀՀ գործող իշխանութիւնները ոչ միայն միլիարդաւոր դրամներ արժեցող տօնական պատրաստութիւն են տեսնում՝ փորձելով ստեղծել տպաւորութիւն, թէ արտասովոր ոչինչ չի եղել, այլև կատաղի կերպով պայքարում են ՀՀ-ում Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտների գործունէութեան դէմ։

Հաշուի չնստելով կրած կորուստների ծանրութեան հետ, արհամարելով գերիների՝ Պաքուի բանտերում գտնուելու հանգամանքը, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկելու և ապրումակցման փոքր-ինչ մօտեցումներ որդեգրելու փոխարէն, իշխանութիւնները փորձում են երկրով մէկ տօնական մթնոլորտ ստեղծել։

Արհեստականօրէն հասարակութեանը հրամցուող և աշխարհին ցուցադրուող տօնական տրամադրութիւնները հակաբարոյական հերթական քայլն է արեան, պարտութեան և կորուստների խորհրդանիշ հայաստանեան իշխանութեան կողմից։

Այս փուլում հակաբարոյական, հակազգային և հակապետական մօտեցումների մատնանշումից զատ, կարևոր է արձանագրել խոշոր գումարների նպատակադրուած դուրսգրման և մսխման հանգամանքը՝ բռնի տեղահանուած մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար արժանավայել պայմաններ ապահովելու, մայր հայրենիքում պահելու և երկրի պաշտպանունակութեան բարձրացման ուղղութեամբ կենսական քայլեր ձեռնարկելու փոխարէն։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւն

Comments are closed.