Յատուկ ջոկատայինը. Մկրտիչ Յարութիւնեան (Մգրօ)

«Յատուկ ջոկատայինը մասնագիտութիւն չէ. հոգեվիճակ ու արժեհամակարգ է», ասում էր յետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՀ ԶՈւ յատուկ նշանակութեան N զօրամասի գումարտակի հրամանատար, մայոր Մկրտիչ Յարութիւնեանը: Եւ սրանք լոկ խօսքեր չէին, այլ հաւատամք, որով նա բնութագրում էր իր ընտրած ուղին եւ որին հաւատարիմ՝ անցաւ իր կարճ, բայց իմաստալից կեանքը, բազում հերոսական դրուագներով լեցուն իր մարտական ուղին: Մայոր Յարութիւնեանը մեր այն քաջազուններից է, որոնց գործը, այն էլ՝ դրա լոկ չնչին մի մասով, լայն հասարակութեանը յայտնի է դառնում յետմահու միայն, քանի որ նրանք երդուել են ծառայել «Վասն Հայրենեաց, առանց փառքի իրաւունքի»:

Մկրտիչ Յարութիւնեանը 2016 թ.-ին ապրիլեանքառօրեայ մարտական գործողութիւնների ակտիւ մասնակից է եղել: 2020 թ.-ի Սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրուանից մեկնել է Արցախ՝ մարտնչելով ամենաթէժկէտերում (Քարվաճառ, Ջրական, Հադրութ, Կուբաթլու, Սղնախ, Շուշի, Քարինտակ, Լիսագոր)։ 2022 թ.-ին իր գումարտակով մասնակցել է Սեպտեմբերեան մարտերին կարեւորագոյն նշանակութիւն ունեցող բարձունքում՝ Իշխանասարում։ 2023 թ.-ի Ապրիլի 11-ին մայոր Յարութիւնեանը քաջի մահով զոհուեց Տեղ գիւղի սահմանագծում՝ յատուկ առաջադրանք կատարելիս։

Մկրտիչ Յարութիւնեանը, կամ, ինչպէս իր հայրենի Սասունի բարբառով նրան կնքել էին մարտական ընկերները՝ Մգրօն, ծնունդով Թալինից էր, արմատներով՝ Սասունից: Նրա հայրը զինուորական է եղել. զինկոմիսարիատում ծառայել է որպէս զօրակոչային բաժնի պետ: Տանը տիրող զինուորական կարգուկանոնը, հօր զինուորական համազգեստը, որով նա ամէնառաւօտ գնում էր ծառայավայր, ձգում էին Մկրտչին: Պապը դպրոցի տնօրէն էր՝ 40 տարուայվաստակաւոր ուսուցիչ, տատը՝ վաստակաւոր ուսուցչուհի, հօրեղբայրը՝ դասախօս: Պատահական չէր, որ գիտելիքի եւ զինուորական գործի հանդէպսէրն ու ձգտումը միաւորուել ու փոխանցուել էին նրան: 2013 թ. հօրից թաքուն նամակ է ուղարկել պաշտպանութեան նախարարին՝ խնդրելով, որ իրեն ծառայութեան վերցնեն նոյն այն զօրամասում, որտեղ ժամկէտային զինծառայութիւն էր անցել: Նշել էր ոչ թէ իր հասցէն, որ հայրը չիմանայ, այլ մանկութեան ընկերոջ: 2013 թ.-ից Մկրտիչը ծառայութեան անցաւ: Սովորում էր Եւրոպական համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետում: Բակալաւրիատնաւարտելուց յետոյ էլ, հենց ծառայութեան ընթացքում՝ 2018 թուականին ստացաւ նաեւ իրաւագէտի մագիստրոսի կոչում ՀՀ ԳԱԱ-ում:

Կնոջ՝ Անիի հետ հանդիպումը ասես նախախնամութեան ձեռքի գործը լինէր:

– Թալինից Երեւան տանող ուսանողական աւտոբուսումիւրաքանչիւրն իր տեղն ունէր,- պատմում է Անին:- Երբ առաջին անգամ բարձրացայաւտոբուս, բոլոր տեղերը զբաղուած էին, վարորդի կողքի նստարանին դրուած տետրը վերցրի, նստեցի: Դրսում կանգնած Մկոյին հաղորդել էին, որ իր տեղը ինչ-որ մէկը զբաղեցրել է։ Նա բարկացած բարձրացել էր աւտոբուս ու լուռ իջել: Յետոյ իմացայ, որ ընկերներին ասել է. «Այդ աղջիկն իմ կինն է լինելու»։ Երկու ամիս պարզապէս հեռուից նայում էր ինձ։ Երբ վերջապէս մօտեցաւ ու առաջարկեց ընկերութիւն անել, …համաձայնեցի։ Հետաքրքիր կերպար էր՝ լուրջ, միշտ չափուածձեւուած: Ակնածանք ներշնչող հզօր մի բան կար նրա ամբողջ կերպարի մէջ:

Ստեղծուեց ամուր ու գեղեցիկ մի ընտանիք. երկու չքնաղ աղջիկներ ծնուեցին:

– Երբ ԱպրիլեանքառօրեայինՄկօն Թալիշում էր, ես յղիութեան ութերորդ ամսին էի. փոքր աղջիկս էր ծնուելու: Հինգ օր չէր զանգել. ոչ մի լուր չունէի։ Մտածում էի՝ եթէ Մկօն ողջ-առողջ հասնի տուն, մեր աղջկայ անունը Լիւսի եմ դնելու՝ որպէս լոյսի, յոյսի խորհրդանիշ։ Մայիսի 9-ին եկաւ դիրքերից, 11-ին ծնուեց մեր Լիւսին։ Շատ էր ուզում երկու աղջկանից յետոյ երկու տղայ էլ ունենալ։ Եթէ տուն էր գալիս, ու երեխաները դեռ արթուն էին լինում, խաղում էր հետները։ Պահմտոցի խաղալիս էլ իր հետախուզական հնարքներն էր կիրառում. մի կօշիկը մի տեղ էր թողնում, միւսը՝ ուրիշ, իսկ ինքը բոլորովին այլ տեղ էր թաքնւում։ Սովորութիւն էր դարձել՝ երբ Մկօն տանն էր լինում, քնելուց առաջ ինքն էր երեխաների համար հեքիաթ կարդում։ Այնպէս արտիստիկ էր, հմայիչ, որ ես էլ, գործերս մոռացած, նստում ու լսում էի։

Կիրակի օրերին ինքն էր պատրաստում նախաճաշը: «Իւթուբից» մի բան էր գտնում ու սկսում էր մանրամասն, ըստ բոլոր հրահանգների, պատրաստել: Հետն էլ հումոր էր անում. «Կիրակի օրով, հազիւ տանն եմ մնում, պիտի շուտ վեր կենամ, գնամ խանութ, առեւտուր անեմ, ճաշ պատրաստեմ, որ ընտանիքիս կերակրեմ»: Տուն գալիս զանգում, ասում էր՝ «Մեծից փոքր շարուէ՛ք, հիմա կը հասնեմ»։ Վազում էինք դրանմօտշարւում: Գալիս գրկախառնւում էր բոլորիս հետ, համբուրում։

Երբ ճանապարհելիս ասում էի՝ «Գործից ե՞րբ կը գաս», լրջօրէն ուղղում էր ինձ. «Իմը գործ չի, Անի՛ ջան, ծառայութիւն է»: Երբ ինձ ասում էր. «Երեք օրով գնում եմ, Ա՛ն, չանհանգստանա՛ս», արդէնգիտէի, որ աւելորդ հարցեր չպէտք է տամ։

Մեր համատեղ կեանքում չի եղել մի դէպք, որ ինձ նեղսրտելու առիթ տար։ Երբեք որեւէ մէկին չէր նեղացնի: Զգուշացումներն էլ անում էր հումորով: Ոչինչ չէր անում, որ մարդիկ իրենից քաշուեն, բայց իր ներկայութիւնն իսկ բոլորին զգաստացնում էր: Չգիտեմ՝ զօրամասում, ենթակաների հետ ինչպէս, բայց տանը երբեք չի լսուել նրա բարձր ձայնը: Այնքան բուռն էր ապրում իր զինուորական կեանքով, որ ես էլ էի ոգեւորւում: Նրա համար փոքր հարց չկար. ամէն ինչ կարեւոր էր։ Ու բոլորը նրան գիտէին որպէս անսահման պարզ ու համեստ մարդ։ Շատ էր լինում, երբ նրա կողքին պատերազմից էին խօսում, իսկ նա միայն լուռ լսում էր։

Բանակը եւ Հայրենիքը նրա սրբութիւններն էին: Դրանց վերաբերեալ ցանկացած անզգոյշ խօսք խորապէս վիրաւորում էր նրան. միակ բանն էր, որ նրան կարող էր հունից հանել. «Դու բանակի համար ինչ-որ բան արե՞լ ես, իրաւունք ունե՞ս դրա մասին դատողութիւններ անելու»: Կամ երբ իր ներկայութեամբ գովում էին այս կամ այն երկիրը, ասում էր. «Տասը երկրում եմ եղել. ոչ մի տեղ քեզ էնպէս ամուր չես զգում, ինչպէս քո հողի վրայ, քո տանը։ Մեր երկրից լաւ տեղ չկայ»։

Արմատներով Սասունից էր՝ թէ՛ հայրական, թէ՛ մայրական կողմից: Սասունի Շենիկ եւ Գրմաւգիւղերից են գաղթել ծնողների նախնիները: Միշտ ինձ հումորով «կշտամբում» էր. «Սասունցիք կռուող են, բա չէ՝ մշեցիքիդ պէս»: Ասում էր. «Ես առաջին սասունցի գեներալն եմ լինելու»: Երբ բացիկով ինչ-որ առիթով շնորհաւորում էինք մէկին, տակը գրում էր. «Սրտանց մաղթանքներ գեներալից»:

Մկրտիչը ոչ միայն բացառիկ զինուորական էր, այլեւ՝ բացառիկ մարդ։

– Շատ հոգատար էր բոլորի հանդէպ,- ասում է Անին,- թէ՛ հայրիկի, թէ՛ հարազատների, ընկերների, ընտանիքի հանդէպ։ Մօրը շատ վաղ են կորցրել. Մկրտիչը բանակում էր ծառայում՝ 19 տարեկան էր, իսկ կրտսեր եղբայրը՝ Կորիւնն այդ ժամանակ 9 տարեկան էր: Երբ Կորիւննարդէն մեծ էր, աշխատանքի ընդունուեց ու եկաւ Երեւան, մեր տանն էր մնում: Երբ գործի մէջ մի յաջողութիւն էր ունենում, երջանիկ էր, որ ուրախացնելու է Մկոյին:

Բոլորս հիմա էլ Մկոյով ենք չափում մեր գործողութիւնները. «Սա որ անեմ, նրան հաճելի չէր լինի»: «Սրան այսպէս կը նայէր»: Նա միշտ մարդու մէջ առաջին հերթին դրականն էր տեսնում։ Երազանքներ չունէրունէր նպատակներ։ Միակ երազանքը ագարակ ու ձիեր ունենալն էր։

Մեր տարեդարձներին երբեք տանը չէր լինում: Երեսնամեակը Օմարի բարձունքում էր նշել. տորթի վրայ տղաները մուրաբայով 30 էին գրել:

– Չի եղել մի օր,- շարունակում է Անին,- որ նա հիւանդութեան պատճառով ծառայութեան չգնար: Ասում էի. «Եթէ հիմա յանկարծ վատ զգամ, ինձ կը թողնեսկը գնաս ծառայութեան, չէ՞»: Ասում էր. «Չէ՛, չեմ թողնի. «Շտապ օգնութիւն» կը կանչեմ, քեզ իրենց կը յանձնեմ ու նոր կը գնամ»:

Զօրակոչիկներին ընտրելիս նայում էր երիտասարդին, մի հայեացքից զգում էր՝ կարո՞ղ է լաւ մարտիկ դառնալ, թէ՞ ոչ: Մի անգամ հաւանել էր մի տղայի, որ, ինչպէս պիտի պարզուէր, շատ նկատողութիւններ ունէր: Շատ խնդիրներ յաղթահարեց յանուն այդ տղայի: Աշոտ Աշոտեան էր այդ զինուորի անունը: Յետագայում ասում էր՝ «Ա՛ն, չես պատկերացնի՝ ի՜նչ համարձակ տղայ է, ինչքան հզօր է»: Ցաւօք, Աշոտը զոհուեց 44-օրեայ պատերազմում:

Մկօն վայելում էր հրամանատարի իր կարգավիճակը ու պատասխանատուութիւնը, որ դրուած էր ուսերին: Անձնակազմի բոլոր խնդիրներից տեղեակ էր, մէկի մատը փուշ մտնէր, օգնութեան էր հասնում:

– Տանը մի նոթատետր ունի,- պատմում է Անին,- որի մէջ գրի է առել իր կեանքի երկու-երեք տարուայ նպատակները՝ 2020 թ. Օգոստոսից մինչեւ 2022 թ.: Կէտերով նշել է անելիքները, դրանք հերթով իրականացնելով՝ պլիւսներ է դրել: Վերջին գրառումը, որ արել է այս նոթատետրում, 2023 թ. Մարտի հինգին է. «Պատերազմը փոխեց ժամանակացոյցը, բայց ոչ առաջադրուած խնդիրները»:

Ասում էր՝ զէնքըպէտք է զինուորականի ձեռքին լինի մինչեւ մահ. այլ տարբերակ անընդունելի է: Ասում էր՝ զինուորականը պէտք է պատուով ապրի ու մեռնի պատուով՝ զէնքը ձեռքին եւ պատուականմահուան համար պահուած մի փամփուշտ, մի նռնակ միշտ պէտք է պահի իր մօտ:

Երբ իմանում էր, որ ինչ-որ մէկը պատերազմի դաշտից զանգել է տուն, թէ՝ սոված մնացինք, զայրանում էր. «Ո՞նց կարող է մարդու մտքով քաղցը անցնել, երբ պատերազմ է, երբ մարտերի մէջ է»: Զայրանում էր, երբ նկարներում զէնքըդրուած էր լինում զինուորականի կողքին: «Եթէզէնքը զինուորականի ձեռքին չէ, ուրեմն նա կռուող չէ»:

Վահագն Ասատրեանիզոհուելու պահին նրա կողքին էր: Ասատրեանիհանդէպ միշտ էլ խորը յարգանք է ունեցել, բայց այս պատերազմում վերջինիս առաջնորդի ձիրքը աւելի քան վառ դրսեւորուեց: Ասում էր. «Երբ հրամանատարդ քեզ հետ, քո կողքին է, դա քեզ աւելի է պարտաւորեցնում»: Ասում էր՝ ամենաանհաւանական ծրագիրը կ’ասէր, որ գրեթէ անհնար էր թուում, բայց փորձում էինք, ու ստացւում էր:

Մտերիմ ընկերներից Յովիկի զոհուելու փաստը շատ ծանր էր տանում. էլի մի բացառիկ մարտիկ, հայի տեսակ, փայլուն հետախոյզ: Մի անգամ խօսում էինք Յովիկի եւ իր քեռորդու զոհուելուց յետոյ, եւ ասաց. «Ինձ թուում է՝ մարդուն կեանքըտրուած է ինչ-որ չափով։ Եւ մարդն ինքն է սպառում իր կեանքը։ Կայ մարդ՝ հանգիստ սպառում է մինչեւ ութսուն տարեկանը, մարդ էլ կայ՝ այնքան բուռն է ապրում իր կեանքը, որ շուտ է հեռանում՝ մինչեւ երեսուն, երեսունմէկ տարեկանը…»: Ասում էր՝ «Ես երբեք չեմ հաւատացել երկնային կեանքին, բայց հիմա, տղաների զոհուելուց յետոյ, շատ եմ ուզում հաւատալ»: Յովիկն իր զոհուելու օրը անընդհատ ասել էր. «Ուզում եմ Ռազիս հետ խօսել, շատ եմ ուզում…»: Ռազմիկը որդին է:

Այդ օրը արկի պայթիւնիցՅովիկը տեղում զոհուեց՝ ստանալով բեկորային ծանր վնասուածք: Արկը Մկոյից եօթ մետր հեռաւորութեան վրայ էր ընկել՝ խլելով մտերիմ ընկերոջ, հրաշալի զինուորականի կեանքը: Գրկել ու մօտ ութ հարիւր մետր բերել էր ընկերոջ մարմինը: Յետոյ պատմում էր, որ առաջ շարժուելիս տեսնում էր, թէ ինչպէս են ծառի ճիւղերը իր կողքը, գլխավերեւում ջարդւում, ընկնում թշնամու կրակոցներից, իսկ մտքում մի բան էր. «Ես կը մեռնեմ, բայց Յովոյին չե՛մ թողնի»: Կապուել էր ռադիոկապով, որ դիմաւորենյանձնել էր ընկերոջ մարմինը եւ անմիջապէս էլ նոր յանձնարարութիւն ստանալով, աչքերը դեռ խոնաւ, կրկին շտապել գործողութեան:

Սեպտեմբերին, երբ Սիւնիքում մարտական գործողութիւններ սկսուեցին, լուսաբացին չդիմացայ, զանգեցի, զգում էի, որ արտառոց մի բան է կատարւում: Պատասխանեց, զգաց, որ ինձ պէտք է հանգստացնել. «Նորմալ է, հանգի՛ստ եղիր»: Իսկ ապրիլեան այդ օրը, երբ կարդացի 4 զոհ, 4 վիրաւոր, անպատմելի մի տագնապ ապրեցի: Ես ո՛չ 2016 թ. քառօրեայ, ո՛չ 44-օրեայ պատերազմի, ո՛չ էլ Սեպտեմբերեան մարտական գործողութիւնների ժամանակ նման զգացողութիւն չէի ունեցել: Վերցրի ընկերների համարներով իր գրքոյկն ու սկսեցի հերթով զանգել: Գիտէի, որ չի կարելի, բայց այդ պահին ինձ այլեւս ոչինչ չէր հետաքրքրում: Առաջինն իրեն զանգեցի, չպատասխանեց… հերթով սկսեցի զանգել, ու ընկերներից ոչ մէկը չէր պատասխանում: Գրում էին՝ «յարմար չի»: Տղաներից մէկը որոշ ժամանակ անց զանգեց, թէ՝ «Վիրաւոր է… գնում ենք բերելու»: Ես անջատեցի հեռախօսը եւ մօտեցայ մեր տան պատուհանին, տեսայ, թէ ինչքան շատ մարդ է հաւաքուել դրսում… չզգացի, թէ ինչպէս վազելով հասայ բակ…

Ես ինքս ինձ ու Մկոյին խոստացել եմ՝ ապրելու եմ այնպէս, ինչպէս ինքը կ’ուզէր. երբեք չեմ ընկճուելու, մէջքս ուղիղ եմ պահելու, պէտք է ուժեղ լինեմ, կամային ու նրա ոգով շարունակեմ դաստիարակել մեր երեխաներին: Շատ կ’ուզենամ, որ ոչ միայն մեր սերունդը, այլեւ յաջորդող սերունդներն էլ իմանան, որ հայի իսկական տիպարն այսպիսի՛ն է լինում:

***

Մարտական ընկերներն են պատմում

Հետախոյզ Ա.

– Նրա բոլոր լաւ յատկանիշներն ընդգծուած էին՝ չափազանց պատասխանատու, չափազանց նպատակասլաց: Չափազանց ընկերասէր, չափազանց հոգատար:

Մարտական իրավիճակներում շատ արագ էր կողմնորոշւում, երբեք չէր շփոթւում. գործում էր յստակ ու արագ, եւ սա գալիս էր նրա բազմակողմանի ու լաւպատրաստուածութիւնից, փորձառութիւնից: Պատերազմի ժամանակ Մկոյենց խմբին կապ են տուել եւ ասել, որ տեղեկութիւն կայ, որ իրենց խմբի դիմաց պէտք է որ մեր մոբ-ը լինի՝ բաց գոյնի կասկաներով եւ այլն: Մկօն մի քանի հոգով գնում է հետախուզելու: Հայերէնով ասում են. «Եկէ՛քեկէ՛ք», բայց Մկօն մի քանի հարց է տուել ու հասկացել, որ հայեր չեն, եւ սրանք մինչեւ կը հասցնէինզէնքերն ուղղել, մերոնք սկսել են խփել ու լուրջ վնաս են հասցրել ատրպէյճանցիներին: Շատ վստահ ու խելամիտ բանակցող էր: Կարողանում էր մեր ճիշդը պաշտպանել:

Շատ հումորով էր: Ջրականում էինք: Արկեր էին թափւում մեր ուղղութեամբ: Նստել ու կատակով գուշակում էինք՝ յաջորդ արկը կը կպնի՞ մեզ, թէ՞ չէ: Մինչեւ կէսկատակկէսլուրջ «կը կպնի, չի կպնի» էինք անում, Մկօն ասաց. «Տղե՛րք, ասում են՝ Աստուածլաւերին է տանում. ուրեմն՝ մեզ չի կպնի…»:

Մգրօն իւրայատուկ կերպար էր իր էութեամբ: Այդպիսի զինուորականներ, այդպիսի ընկերներ շատ չեն լինում: Մեզ հիմա մնում է, որ փորձենք արժանի լինել նրանց յիշատակին:

Հետախոյզ Դ.

– Մկօն բառի բուն իմաստով հայրենասէր էր: Նրա մասին կարելի է անվերջ խօսել ու ամէնասուած բառ զուտ բառ չի լինի, այլ բովանդակութիւն: Ասում էր. «Մենք պէտք է արժանի լինենք մեր զոհուած ընկերների յիշատակին»:

Մինչեւ 2020 թուի պատերազմը միշտ էլ շատ բարդ իրավիճակներում է յայտնուել ու միշտ պատուով է դուրս եկել: Բազմաթիւ պատժիչ գործողութիւնների մասնակից է եղել: Շատ բաներ կան, որ պարզապէս պատմել չենք կարող: Միշտ ամենավտանգաւոր, ամենապատասխանատու տեղերում առաջիններից էր: Ամենաբարդ խնդիրը կատարելիս նրա հետ բոլորն իրենց աւելի ապահով էին զգում: Նա իր յետեւից տանող առաջնորդ էր, պատասխանատուութիւն վերցնող եւ դժուարին իրավիճակում զօրքի համար հոգի տուող հրամանատար:

Բարձր ինտելեկտի տէր էր. գիտակցում էր, որ հայրենիքին պէտք է տալ ամէն ինչ՝ քո բարօրութիւնը, ժամանակը, ի վերջոյ՝ կեանքդ:

Նրա հետ մեր կեանքիլաւագոյն օրերն ենք անցկացրել. ե՛ւ ուրախութիւն, ե՛ւ ամենաբարդ իրավիճակներ: Նա օրինակ էր շատերի համար: Կարեւոր գծերից մէկն էլ այն էր, որ անդադար ինքնակրթութեամբ էր զբաղւում: Ասեմ, որ այն մարդիկ, որ իրօքնուիրուած են իրենց գործին, ինչ-որ բան անելիս չեն մտածում, որ դրա մասին կը խօսուի, կ’իմանան եւ այլն: Մկօն այդպիսին էր:

Շատ մեծ ծրագրեր ունէր: Հենց այդ դէպքի գիշերն եմ խօսել հետը: Անընդհատ ասում էի. «Զգոյշ կը լինես: Միայն թէ՝ զգոյշ կը լինես»: Այդ օրն էլ խօսեցինք. ասաց, որ մի տարուց ակադեմիա է գնալու: Եւ նա կարող էր մեր ապագայ բարձրաստիճան հրամկազմում իր արժանի տեղը զբաղեցնել: Մենք ոչ միայն լաւ ընկեր կորցրինք, այլ նաեւ մի շատ կարեւոր ապագայ ռազմական գործիչ:

Հիմա էլ, որ խօսում ենք նրա մասին, մեզ թուում է՝ ինքը կայ, պարզապէս ինչ-որ տեղ է գնացել: Չի էլ ստացւումհաւատալ, որ նա մեզ հետ չի: Հենց այդ հաւատն է, որ մեզ յոյս է տալիս: Ցաւալի է, որ Մկօն մեզ հետ չի, որ այսքան կարճ կեանք ապրեց, բայց մեզ մխիթարում է այն փաստը, որ նա զոհուեց իսկական զինուորականի պէս՝ զէնքը ձեռքին, ինչպէս ինքը կը նախընտրէր:

***

Թշնամին գիտէր Մկոյին, անգամ անունը գիտէր. կոտրած լեզուով Մեկօ էր ասում: Թերեւս վաղուց էր երազում նրան շարքից դուրս բերել, քանի որ նրա մէջ իսկական զօրավարիյատկանիշներ ունեցող մէկին էր տեսնում՝ ոգով ուժեղ, յամառ, աննկուն, արհեստավարժ:

Զուգադիպութիւն էր, թէ ոչ, ո՞վ իմանայ, բայց Մկօնզոհուեց 33 տարեկանում… Նա իւրայատուկ էր իր բոլոր դրսեւորումներում եւ իր մէջ կրում էր ազնուազարմ հայի լաւագոյնյատկանիշները: Նա գնաց՝ թողնելով լուսաւոր մի հետք եւ պատգամ՝ ա՛յ, այսպէս պէտք է սիրես քո հայրենիքը, մտերիմներիդ, առհասարակ մարդկանց, այսպէ՛ս է պէտք ապրել կեանքը՝ մաքուր խղճով, ազատ կամքով ու երբեւէ վտանգին թիկունք չդարձնելով:

Քնար Թադեւոսեան

Comments are closed.