Յանձնում՝ Արցախի, Հայաստանից նոր տարածքների, «Զանգեզուրի միջանցքի». Վարուժան Գեղամեան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը պատմական գիտութիւնների թեկնածու, թուրքագէտ Վարուժան Գեղամեանն է:
Հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.
- Հայաստանի տը ֆակտօ իշխանութիւնները 2020 թ. համաձայնել է ատրպէյճանա-թուրքական տանդեմի բոլոր պահանջներին՝ փուլ առ փուլ կատարելու պայմանով:
- Սեպտեմբերի 21-ին, Անկախութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան 32-ամեակին, Հայաստանի Հանրապետութիւն փաստացի գոյութիւն չունի: Չկայ պետութեան գլխաւոր նպատակը՝ անվտանգութեան ապահովումը, հետեւաբար՝ չկայ նաեւ պետութիւն: Մենք գործ ունենք պետութեան փաստացի փլուզման հետ:
- Ի՞նչ է լինելու յաջորդիւ՝
1. Արցախի գրեթէ լիարժէք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։
2. ՀՀ-Ատրպէյճան պայմանագրի ստորագրում, որտեղ կը լինի մի քանի կէտ (տե՛ս յաջորդ տողերը)։
3. Հայաստանի Տաւուշի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերից նոր տարածքների յանձնում Ատրպէյճանին՝ «անկլաւ» անուան տակ։
4. Սիւնիքով եւ Տաւուշով Ատրպէյճանին ու Թուրքիային միջանցքի տրամադրում։ Դրանցից մէկը, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքն է»։
5. Հայաստանի Հանրապետութեան տարածքում ատրպէյճանցիների եւ թուրքերի զանգուածային (մի քանի տասնեակ հազարի) բնակեցում եւ նրանց իրաւունքների ապահովում՝ թուրք-ատրպէյճանական միջազգային երաշխիքներով։
6. Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի կրճատում, ատոմակայանի փակում, կրթական համակարգի փոփոխութիւն։
7.Հայաստանի Հանրապետութեան բազմաթիւ քաղաքացիների հետապնդում՝ «Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան դէմ» գործած յանցանքների (այսինքն՝ բանակում ծառայելու) համար։
- Էս ամէնը երաշխաւորուած կը լինի, եթէ Հայաստանում մնայ այսօրուայ տը ֆակտօ իշխանութիւնը, ով էս ամէնի գլխաւոր, միակ մեղաւորն է։
- Յիշենք, որ «անկլաւները» հերթական տարածք չեն. դրանք ռազմավարական խորութեան ապահովման տեսանկիւնից կարեւորագոյն տրանսպորտային ճանապարհներ են: Իսկ թէ ինչ է լինում ատրպէյճանական վերահսկողութիւն ունեցող հայկական ճանապարհների հետ, կարելի է տեսնել Գորիս-Կապան ճանապարհի օրինակով:
- Այս տաղավարից ոչ շատ հեռու գտնուող բակերից մէկում գտնւում է 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետութիւնում Ատրպէյճանի դեսպանի տան մնացուկները, որը Ատրպէյճանը պահանջում է վերանորոգել ու ճանաչել՝ որպէս Ատրպէյճանի մշակութային ժառանգութեան մաս:
- Ատրպէյճանցիների՝ ՀՀ-ում վերաբնակեցումը պատրուակ է՝ ցանկացած պահի ռազմական միջամտութիւն իրականացնել Հայաստանում:
- Պահանջ է դրուած Ատրպէյճանի կողմից փոխել ՀՀ դասագրքերը, որոնցում չի լինի յիշատակութիւն Ցեղասպանութեան, Արցախի, ազատագրական պայքարի մասին, ինչն արդէն, ի դէպ, մեկնարկել է:
- Եթէ փոխուի ՀՀ տը ֆակտօ իշխանութիւնը, մենք ունենք բոլոր հնարաւորութիւնները՝ բարելաւել մեր դիրքերն ու ամրացնել մեր անվտանգային ճարտարապետութիւնը:
- Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ճարտարապետութիւնը կառուցում ու թելադրում էին Հայաստանի Զինուած ուժերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց յայտարարութիւնները համաձայնեցնում էին Հայաստանի հետ: 2018 թ.-ից յետոյ մենք կորցրել ենք այդ դիրքը. ամէն ինչ վճռում են առանց մեզ:
- Այս տարածաշրջանում ներգրաւուած բոլոր երկրներին ձեռնտու էր կառավարելի Հայաստան: Այս առումով 2018 թ. տեղի ունեցածը ձեռնտու էր բոլորին:
- ՀՀ տը ֆակտօ իշխանութիւնը որդեգրել է մի գիծ, որը ենթադրում է ՀՀ-ից ռուսական ազդեցութեան հեռացում: Երբ ռուսներին հանեն այստեղից, Արեւմուտքն իր դաշնակից Թուրքիային պատուիրակելու է, որ վերահսկի Հարաւային Կովկասը:
- Արեւմուտքի համար Հայաստանն արժէքը կորցնելու է այն պահին, երբ Ռուսաստանն այլեւս այստեղ չլինի: Հակառակ գործընթացն էլ կայ: Իրանի ու Ռուսաստանի համար էլ հետաքրքիր ենք այն պատճառով, որ դեռեւս հնարաւորութիւններ ունենք դիմակայելու Արեւմուտքին:
- Թուրքիան եւ Ատրպէյճանը հետեւողականօրէն աշխատում են Ռուսաստանի հետ այս տարածաշրջանի հարցով՝ կիրառելով տնտեսական, քաղաքական եւ դիւանագիտական բոլոր գործիքները:
- Թուրքիան եւ Ատրպէյճանը հսկայական գումարներ են ծախսել ռուսական ռազմաքաղաքական էլիտայում ազդեցութեան գործակալներ ունենալու համար:
- Դաշնակիցը տրուած մեծութիւն չէ, այն ամէնօրեայ աշխատանք է պահանջում:
- Նիկոլ Փաշինեանի՝ իշխանութեան ղեկին չլինելը կը փոխի իրերի ողջ տրամաբանութիւնը:
- Հայոց պատմութեան ողջ ընթացքում Սիւնիքն ու Արցախը երբեք չեն հայաթափուել: Նրանք մշտապէս եղել են պետականութեան կրողը: Հիմա խոցւում է այդ յենասիւներից գլխաւորը՝ Արցախը: Երբեք մենք չենք ունեցել իշխանութիւն, որը բացայայտօրէն կը սպասարկէր թշնամու շահը, ինչպէս այսօր:
- Յիշենք՝ ինչ արեց Արամ Մանուկեանը. նա որոշեց՝ ովքեր հասկանում են վիճակի լրջութիւնը, պէտք է զբաղուեն մեր լինելիութեան խնդրով: Լաւ իմաստով դարձաւ Երեւանի դիկտատոր, դիմեց Կաթողիկոսին, ով նոյնպէս չհրաժարուեց պատասխանատուութիւնից, ու կազմաւորեց պետութիւն, դժուարութեամբ, բայց արեց: Հիմա պէտք է ընդդիմութիւնը նոյնն անի, բայց մինչ այդ պէտք է հասկանալ, որ սա ազգային-ազատագրական պայքար է:
- Քաղաքացուն ուզում եմ ասել՝ գիտեմ, որ շատ ծանր է, բայց լիարժէք վերջը չէ, պէտք չէ յուսահատուել: Եթէ վերջը լինէր, Թուրքիան ու Ատրպէյճանը հսկայական գումարներ չէին ծախսի մեզ ճնշելու համար: Ունենք ռեսուրս, պէտք է ապաւինել մեր ուժերին:
Comments are closed.