Միայն պառակտուածութեանը վերջ տալով՝ կարող ենք փրկել Արցախը․ Արցախի թեմի առաջնորդ

«Իրաւունք» թերթը գրում է․ «Արդէն 199-րդ օրն է՝ Արցախի Հանրապետութիւնը շրջափակուած է Ատրպէյճանի կողմից: Այս ամէնով հանդերձ, սակայն, Արցախում կեանք կայ, արեւ կայ՝ չնայած անձրեւոտ եղանակին, ամէնօրեայ պայքար կայ, որ կարծրացնում է մեր հայրենակիցների ամուր պայքարի ոգին: Այս մասին «Իրաւունքի» հետ զրոյցում, անդրադառնալով տոտալ շրջափակման հետեւանքներին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանը` ընդգծելով.

– Իւրաքանչիւր աղէտվտանգաւոր է, բայց առաւելվտանգաւոր եւ մտահոգիչ է, երբ մենք գիտենք աղէտի ակունքը, այն բերողին եւ անգամ այս իրավիճակում չենք մտածում ազգովի համարժէք պատասխան տալ այդ աղէտինՏեսէք, մենք շատ լաւ գիտենք բնական աղէտներիդէմ պայքարի ձեւը, բայց այսօր քաջ գիտակցելով աղէտի ակունքը, մենք կա՛մ չենք պայքարում, կա՛մ շատ քիչ ենք պայքարում: Արցախում այսօր ոչ թէ հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղէտ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը: Այս աղէտիդէմ պայքարի միակ զէնքը, միակ ուժը՝ պայքարն է չորս կողմից Արցախը պաշարած թշնամու դէմ: Միայն համատեղ ներուժն ու հաւատն է հնարաւոր դարձնելու առկախուածաղէտի չափերի նուազեցմանը:

– Սրբազան, այդ համախմբման ներուժը տեսնո՞ւմ էք այսօր:

– Այո՛, ներքին ներուժը ես տեսնում եմ ժողովրդի մէջ: Մնում է փոքր-ինչ ժայթքում, իսկ այդ ժայթքելու գործընթացը կախուած է մի քանի անձերից, ովքեր պէտք է այդ քաջութիւնը ունենան եւ վերցնեն ղեկը իրենց ձեռքը: Այդ պոտենցիալը ես ոչ միայն տեսնում եմ, այլ այն առկայ է: Որովհետեւ հնարաւոր չէ հայի պատուինարժանապատուութեանը անընդհատ վնասեն, եւ հայը մնայ անտարբեր: Հայը անտարբեր չէ եւ անգամ այս իրավիճակում պատրաստ է համարժէք պատասխան տալ ցանկացած սադրանքի, ընդամէնը մի փոքր կայծ է անհրաժեշտ` հայի ուժը նորից վերածնելու համար:

– Սրբազան, Դուք փորձե՞լ էք դիմել թշնամական երկրի հոգեւորականներին, չէ՞ որ դա էլ կարող է իր ազդեցութիւնը ունենալ:

– Գիտէք, ես միանշանակ դէմ չեմ նման երկխօսութեան, բայց տեսնելով այն հոգեւոր այրերին, ովքեր պարբերաբար գալիս են Դադիվանք, կը ներէք, բայց ես նրանց մէջերկխօսութեան գնալու պոտենցիալ չեմ տեսնում: Նման հանդիպումներ ամենաբարձր մակարդակով բազմիցս են եղել` դեռ Վազգէն Վեհափառի շրջանից սկսած, բայց եւ որեւէ հանդիպում նշանակալից դեր չի խաղացել: Ատրպէյճանցի հոգեւոր այրերը ուղղորդւում են մէկկէտից, եւ այդ կէտը հակահայ, հակաքրիստոնէականարժէքների ամրապնդումն է:

Մենք լրջօրէնպէտք է մտածենք, թէ ինչ մարտահրաւէրների առաջ ենք կանգնած: Ատրպէյճանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցոդի դերում ենք այսքան ժամանակ. կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պէտք է նախաձեռնութիւնը մեր ձեռքը վերցնէինք, դառնայինք թելադրող… Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել: Վերջ ի վերջոյպէտք է, չէ՞, ցոյց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է: Սա այն հարցն է, որ պէտք է կուսակցական հայեացքները մի կողմ դնել ու համախմբուել: Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում: Միայն պառակտուածութեանը վերջ տալով՝ կարող ենք փրկել Արցախը»:

Comments are closed.