ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամները հանդիպել են Արցախի նախագահի հետ
- (0)

Այսօր՝ Մարտի 10-ին, ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամները՝ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի գլխաւորութեամբ, այցելել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչութիւն եւ հանդիպել Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանի հետ:
Հանդիպմանը քննարկուել են բռնի տեղահանուած Արցախի ժողովրդի հիմնախնդիրները, դրանց լուծման հնարաւոր տարբերակները՝ յատկապէս պատմական հայրենիք վերադարձի ուղղութեամբ կատարուող քայլերը:
Կարեւորուել է ՀՀ-ում արցախցիների արժանապատիւ ապրելու պայմանների ստեղծումը՝ թէ իրաւական եւ թէ սոցիալ-հոգեբանական ոլորտներում:
Զրուցակիցներն ընդգծել են Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտների գոյութեան ու գործունէութեան կարեւորութիւնը՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ վերականգնման գործում: