ՀՅԴ Հայաստանի եւ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւնների համատեղ սեմինար
Մարտի 2-ից 3-ը Ջերմուկում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի եւ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւնների համատեղ սեմինարը, որի ժամանակ ներկայացուել է Հայաստանի ներկայ քաղաքական իրավիճակը:
Սեմինարի նպատակն էր երիտասարդներին ներկայացնել, թէ՛ որն է այսօր Դաշնակցութեան անելիքը, եւ թէ՛ կուսակցութիւնը ինչ աշխատանքներ է իրականացնում երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելու ուղղութեամբ:
Դասախօսութիւններով հանդէս են եկել՝ «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, Հայ Օգնութեան միութեան Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Մարօ Քեշիշեանը, ՀՅԴ Բիւրոյի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մկրտչեանը, հրապարակախօս-խմբագիր Վաչէ Բրուտեանը:
Հարց ու պատասխանի միջոցով երիտասարդներն ստացել են իրենց յուզող հարցերի պատասխանները:
Comments are closed.